![](/banners/BeFunky-design.jpg)
ԲՕՌ ռոբոտը կօգնի դիրքերում ծառայող զինվորներին
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/12087621_10205458354682497_1202253805_n.jpg)
«ԴիջիԹեք 2015» 11-րդ ամենամյա ցուցահանդեսին այս տարի մասնակցում էին ռոբոտաշինական մի շարք խմբակներ, այդ թվում՝ Վեդու թիմը: Թիմը՝ խմբավար Օրբել Խաչատրյանի ղեկավարությամբ, ստեղծել է մի այնպիսի ռոբոտ, որը կարող է օգտագործվել ՀՀ Զինված ուժերում՝ օգնելով հայ զինվորներին։
ԲՕՌ (բանակին օգտակար ռոբոտ) անունը կրող ռոբոտը նախատեսված է ՀՀ դիրքերում զոհերի թիվը նվազեցնելու համար։
ԲՕՌ-ն ունի ինքնաոչնչացման համակարգ, և, եթե այն հայտնվի թշնամու ձեռքում, ապա հեռակառավարման միջոցով կպայթի: Բացի այդ, այն ունի զինվորին առաջին օգնություն հասցնելու համակարգ ու դեղարկղ։ Ռոբոտը համալրված է նաև տեսախցիկով ու նռնակ նետելու հնարավորությամբ։