Բաժիններ՝

«Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 150 գիտնականներ

 

Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մեկնարկեց «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» 4-րդ միջազգային գիտաժողովը, որ նախատեսվում է անցկացնել մինչև սեպտեմբերի 18-ը: Գիտաժողովին մասնակցելու նպատակով մեր երկիր են ժամանել շուրջ 150 գիտնականներ Ռուսաստանի դաշնությունից, Բելառուսից, Ուկրանիայից, Վրաստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից:

Գիտաժողովի մասնակիցներն այսօր ներկայացրին քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների զարգացման նոր ուղղությունները՝ անօրգանական նյութերի սինթեզի ոչ մետաղական հումքի, մետաղական հանքատեսակների և արտադրական թափոնների համալիր վերամշակման տեխնոլոգիաների բնագավառներում,  ինչպես նաև՝ նանոկոմպոզիտային,  գերկարծր, հատուկ մաքրության, ապակեկերպ, ապակեբյուրեղային, կոմպլեքսային միացությունների և քիմիական արտադրությունների ու շրջապատող միջավայրի էկոլոգիական խնդիրները:

Գիտաժողովի ընթացքում նախատեսվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Մ. Ֆ. Չուրբանովի զեկույցը՝ «Բարձր մաքրության նյութերի քիմիա»  թեմայի շուրջ:

Կարդացեք նաև

Զեկույցը կանցկացվի Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում:

Գիտաժողովի շրջանակներում նախատեսվում է հանդիպում՝ Արցախի գիտական կենտրոնի երիտասարդ գիտնականների հետ:

«Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ»  4-րդ միջազգային գիտաժողովն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ֆինանսական աջակցությամբ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ Քիմիական  և  երկրի մասինգիտությունների բաժանմունքի, Հայաստանի քիմիական ասոցացիայի, ՀՀ ԳԱԱ Մ. Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս