Բաժիններ՝

«Սետա Դայնեմիքսը» մասնագիտացված է արդյունաբերական գործընթացների մոնիտորինգի և ավտոմատացման լուծումների ստեղծման մեջ

«ԴիջիԹեք 2015» 11-րդ ամենամյա ցուցահանդեսի մասնակից ընկերությունների թիվն այս տարի աճել է շուրջ 70 տոկոսով: Անցած 3 օրերի ընթացքում տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրվողները բացառիկ հնարավորություն ունեցան ծանոթանալու շուրջ 170 առաջատար ընկերությունների տեխնոլոգիական լուծումներին և առաջարկներին:

168.am-ը ցուցահանդեսի ընթացքում զրուցեց մասնակից տաղավարներից մի քանիսի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ «Սետա Դայնեմիքս» («SETA Dynamics») ընկերության ներկայացուցիչ, ինժեներ Էդուարդ Մելիքյանի հետ, ով մեզ հետ զրույցի ընթացքում ընկերության գործունեության մասին պատմեց հետևյալը.

«SETA Dynamics»6«Մենք ստեղծում ենք վիբրացիոն թեստավորման համակարգեր, որոնք նախատեսված են համալսարաններում որպես ուսումնական ստենդներ ծառայելու և կոնկրետ վիբրացիոն մասնագետների համար, որպես գործիք չափումներ կատարելու համար: Մենք վիբրացիոն ոլորտում թվով 15 տարբեր տեսակի անալիզներ ենք կատարում և ներկայացնում: Այս տարի ցուցահանդեսին ներկայացել ենք երկու ծրագրով, որից առաջինը նախատեսված է գործարանների համար, որն իրենից ներկայացնում է խառատային կտրող ծակող և այլ հաստոցների համար նախատեսված մոնիտորինգի համակարգ, որը տեղադրելուց հետո կարողանում ենք իմանալ՝ օրվա, ամսվա կամ տարվա կտրվածքով որ հաստոցն ինչ աշխատանքային ռեժիմում, քանի ժամ է աշխատել, քանի ժամ է պարապ ընթացքով միացված եղել կամ անջատված մնացել:

«SETA Dynamics»7

Կարդացեք նաև

«SETA Dynamics»5 «SETA Dynamics»4 «SETA Dynamics»3 «SETA Dynamics»2 «SETA Dynamics»

Երկրորդ ծրագիրը նախատեսված է ուսանողների համար, որ իրենից ներկայացնում է վիբրացիոն ստենդներ, որոնց միացնելով որոշակի ստիմուլյացիոն սարքեր՝ կարելի է կատարել լաբորատոր աշխատանքներ, ինչպես նաև ուսումնասիրել և սովորել վիբրացիոն հիմունքները»:

Տեղեկացնենք նաև, որ «Սետա Դայնեմիքսը» («SETA Dynamics») մասնագիտացված է արդյունաբերական գործընթացների մոնիտորինգի և ավտոմատացման լուծումների ստեղծման մեջ՝ հիմնականում նվազեցնելու համար արտադրական ծախսերը, ինչը համապատասխանում է անհատի կարիքներին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս