Բաժիններ՝

Գիտնականները հազարավոր անհայտ վիրուսներ են հայտնաբերել

Ավստրալիայից եւ Չինաստանից մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ անողնաշարավորները 1445 վիրուսների տարածողներ են, որոնց մի մասը մինչ օրս ուսումնասիրված չէ: Հետազոտությունը հրապարակված է Nature հանդեսում:

Ինչպես հայտարարել է աշխատանքի հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Էդվարդ Հոլմսը, այն լիովին փոխում է գիտնականների պատկերացումը վիրուսաբանության մասին: Այժմ նրանք կարծում են, որ միջատները, սարդերը եւ որդերը տարածիչներ են եղել միլիարդավոր, այլ ոչ թե միլիոնավոր տարիներ, ինչպես ավելի վաղ համարվում էր:

«Զարմանալի է, որ միջատներն իրենց մեջ այդքան մեծ քանակությամբ վիրուսներ են կրում: Մինչ այդ ոչ ոք չէր կռահում նույնիսկ ուսումնասիրել դրանք, որոհվետեւ վարակման դեպքեր չեն արձանագրվել»,- նշել է Հոլմսը:

Նրա խոսքով՝ հետազոտության մեջ կիրառվել են միանգամայն նոր տեխնոլոգիաներ, որոնք նաեւ օգտագործվում են մարդու հիվանդանալու պատճառների բացահայտման համար: Դրա ընթացքում պարզվել է, որ անողնաշարավորները վաղուց հայտնի վիրուսների, ինչպես, օրինակ, գրիպի տարածողներ են:

Միեւնույն ժամանակ մասնագետները նշում են, որ հետազոտությունը չպետք է մարդկանց հարկադրի վախենալ անողնաշարավորներից: Նրանց խոսքով՝ մարդու համար բավականին բարդ է միջատից վարակվելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս