Չինական սմարթֆոնները տեղեկատվության հավաքման գաղտնի ծրագիր ունեն. The New York Times
Չինական արտադրության սմարթֆոնները կարող են գաղտնի ծրագիր ունենալ, որը յուրաքանչյուր 72 ժամը մեկ չինական սերվեր է վերաուղարկում դրանցից առաքված տեքստային հաղորդումները: Նոյեմբերի 15-ին այս մասին հայտնել է The New York Times թերթի էլեկտրոնային տարբերակը:
«Անվտանգության ոլորտի մասնագետները վերջերս Android գործառական համակարգով որոշ սմարթֆոնների վրա հայտնաբերել են ծրագիր, որը հետեւում է օգտատերերին, թե որտեղ են նրանք, ում հետ են խոսում եւ ինչ են գրում տեքստային հաղորդագրություններում»,- նշված է հոդվածում:
ԱՄՆ-ի՝ անվտանգության ոլորտում աշխատող Kryptowire ընկերությունը, որը հայտնաբերել է սմարթֆոններից տեղեկատվության ներբեռնման «հետնամուտքը», կարծում է, որ այդ ծրագիրը «տեքստային ուղերձների ամբողջ բովանդակությունը, հեռախոսահամարների ցուցակները, զանգերի ժամանակի վերաբերյալ տվյալները, օգտատիրոջ գտնվելու վայրի մասին տվյալները եւ այլ տեղեկատվություն է հաղորդում չինական սերվերին», հայտնել է թերթը: Kryptowire-ի փոխախագահ Թոմ Քարիգիանիսի խոսքով՝ սմարթֆոններ ձեռք բերած սպասարկյալներին չի տեղեկացվել այդ ծրագրի գոյության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP