Շարժիչը ստացել է Raptor (անգլերեն՝ «գիշատիչ», «մեծամողես») անվանումը: Մասկի խոսքով՝ Raptor-ի տեսակարար ազդակը (ռեակտիվ շարժիչի արդյունավետության ցուցանիշը) կազմել է 382 վայրկյան, իսկ քարշը՝ 3 մեգանյուտոն:
Վերջին տասնամյակի ընթացքում արտադրողականության աճը զգալիորեն նվազել է զարգացած շատ տնտեսություններում, չնայած տպավորիչ աճ է գրանցվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են համակարգիչները, բջջային հեռախոսները, ռոբոտները։
Մենք սովորել ենք, որ Google-ն առաջին հերթին՝ որոնողական համակարգ է, օգտակար ծառայություններ և Android, սակայն ընկերությունն ունի մի շարք նախագծեր, որոնք իրականություն դառնալուց հետո կարող են փոխել աշխարհը:
Lifer.com.ua կայքը ներկայացրել է 10 փաստ, որոնց մասին սոցիալական ցանցերում գրելը վտանգավոր է։
Չինաստանի Գույչժոուի նահանգում շահագործման է հանձնվել աշխարհում խոշորագույն ռադիոհեռադիտակը՝ FAST-ը: Այս մասին տեղեկացնում է ShanghaiDaily.com-ը:
Խոզերի աֆրիկյան ժանտախտը խոզերի սուր վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչն օդակաթիլային եղանակով, ինչպես նաև տզերի խայթոցով տարածվող վիրուս է: Հիվանդության սուր դրսևորման դեպքում խոզերը սատկում են 7-10 օրվա ընթացքում: Հայաստանում այս հիվանդությունն առաջին անգամ արձանագրվել է 2007թ.: Համաճարակային բռնկումների արդյունքում խոզերի ընդհանուր գլխաքանակը միայն 2007/2008թթ. ժամանակահատվածում նվազել է ավելի քան 40%-ով՝ հասցնելով տնտեսական մեծ վնասներ Հայաստանի գյուղատնտեսությանը:
Արբանյակները դուրս են բերվել տարբեր բարձրության երկու ուղեծրեր. SCATSAT հնդկական օդերեւութաբանական արբանյակն աշխատելու է 730 կիլոմետր բարձրության, մնացած յոթը՝ 689 կիլոմետր բարձրության վրա:
Հայտնի դարձան Գիտության պետական կոմիտեի հայտարարած «Արդյունավետ գիտաշխատող – 2016» մրցույթի արդյունքները:
Նոյեմբեր ամսին Nike-ը ընկերությունը կթողարկի իր առաջին խելացի կոշիկները: Կոշիկներն անվանակոչվել են HyperAdapt 1.0:
Օլիմպիական մեդալակիրներին մեծարող հատուկ միջոցառման ժամանակ, օլիմպիական չեմպիոն՝ ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ազդարարեց այս տարվա ամենասպասված՝ 4G+ ցանցի մեկնարկը Ucom ընկերության կողմից:
Դրա հետ մեկտեղ հարավկորեական կարգավորիչները կարգադրել են Samsung-ին՝ երկարացնել Galaxy Note 7-ի գնորդների համար փոխհատուցումների վճարման ժամկետը եւ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել կուտակիչների անվտանգությունն ապահովելու համար:
Ամերիկացի բժիշկ Ջուլի Թոմփսոնը պատմել է iPhone-ի գործառույթի մասին, որը կարող է փրկել ձեր կյանքը։
Facebook-ն այսօր ամենատարածված սոցիալական ցանցն է, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ համապատասխան բջջային հավելվածը ներբեռնել են մեծ թվով օգտատերեր։ Բջջային հավելվածը ձեզ հնարավորություն է տալիս ծանուցումներ ստանալ, լուսանկարներ ու տեսանյութեր ներբեռնել և միշտ կապի մեջ մնալ ընկերների հետ։
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր խոսքում կարևորեց նման համաժողովների կազմակերպումն ու նշեց, որ Հայաստանում գիտությանը միշտ էլ մեծ տեղ են հատկացրել. «Այսօր ԳԱԱ-ն ունի 138 արտասահմանյան անդամներ՝ 17 տարբեր երկրներից. բոլորն էլ փայլուն գիտնականներ են։ Հիմնարար գիտությունը եղել է մեր այցեքարտն աշխարհում։ Մի երկու բան ունենք, որ աշխարհում հայտնի են՝ հայկական կոնյակը, գինին, բայց գիտությունը միշտ էլ եղել է»։
Հայաստանի գիտա-կրթական և ճարտարագիտական հանրության համար սա բացառիկ հնարավորություն է մասնակցելու այս եզակի կոնֆերանսին, որը կողմնորոշված է Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և աշխարհի այլ մասերում աշխատող առաջատար ճարտարագետների, տեխնոլոգների և գիտնականների փորձի փոխանակմանը էլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման, նախագծման ավտոմատացման, ինչպես նաև ինտեգրալ սխեմաների փորձարկման, ախտորոշման և վերանորոգման ոլորտում: Սիմպոզիումի աշխատանքներին նաև կմասնակցեն ԱՊՀ երկրների, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչները:
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ծխելը խախտում է ԴՆԹ-ի կառուցվածքը, եւ խախտումների մի մասը չի անցնում նույնիսկ այն բանից հետո, երբ մարդը հրաժարվում է նիկոտինից, տեղեկացնում է NBC News-ն:
Նշաններ, որ Apple-ը հասել է իր զարգացման գագաթնակետին, հայտնվել են ավելի վաղ։ Կարելի է հիշել, օրինակ, iPhone-ի վաճառքի մասին. այս տարի դրանք սկսել են նվազել՝ 2007թ. սմարթֆոնների արտադրությունից սկսած առաջին անգամ։
Մեսինջերի միջոցով հնարավոր է փոխանակել տեքստային հաղորդագրություններ, լուսանկարներ, աուդիո հաղորդագրություններ և այլն:
«Ապշելու է, երբ երրորդ դարի փիլիսոփան նման ճշգրիտ ձևով է արտահայտվել Տիեզերքում մոլորակների գոյության մասին, երբ նույնիսկ չգիտեին՝ երկրագունդը մոլորա՞կ է, թե՞ ոչ։ Ջորդանո Բրունոն 12 դար հետո նույն բանը կրկնեց։ Դրանից էլ անցավ ևս 400 տարի, և աստղադիտակով առաջին անգամ սկսեցին դիտել Օրիոնում դիսկային ստրուկտուրաներ, որոնք այն տեղն են, որտեղ մոլորակներն են առաջանում»,- ասաց նա։
Հաքեր Լուկա Տոդեսկոն կոտրել է iPhone 7-ը, երբ սմարթֆոնի թողարկումից մեկ շաբաթ էլ չէր անցել: Էնտուզիաստն այդ մասին պատմել է Twitter-ում։
Սփյուռքը, Ռուբեն Վարդանյանի բնորոշմամբ, գետոյացված կարգավիճակում է, թեև ինքը շատ լավ հասկանում է՝ այս բառերը ցավալիորեն դառն են հնչելու մեր ականջներին:
Այսպիսով հնարավոր կլինի վերածրագրավորել հիվանդ բջիջները՝ դարձնելով դրանք առողջ։
Միացյալ Նահանգների՝ էլեկտրոնային կրիչներ արտադրող SanDisk Corporation-ը ներկայացրել է աշխարհում առաջին SD-քարտը՝ 1 տերաբայթ ծավալով: Այս մասին ասված է ընկերության մամուլի տեղեկագրում:
ՄԱԿ-ի բոլոր 193 երկրները միանգամից ստորագրել են այն փաստաթուղթը, որով պարտավորվել են աշխարհը զերծ պահել գերմանրէներից՝ դեղերի նկատմամբ կայուն ախտածին օրգանիզմներից, տեղեկացնում է BBC-ն:
Լուսանկարների եւ տեսանյութերի փոխանակման Instagram ծառայությունն օգտատերերին հնարավորություն 1 տրամադրել պահելու հրապարակումների սեւագրությունները:
Samsung Electronics հարավկորեական ընկերությունն ավելի քան 500 հազար Samsung Galaxy Note 7 նոր հեռախոսներ է տեղափոխել ԱՄՆ՝ փոխարինելու ավելի վաղ վաճառված մոդելներն այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները հայտարարեցին սմարթֆոնների հետկանչման մասին:
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ սահմանների փակումն արդյունավետ միջոց չէ գլոբալ համաճարակների դեմ մղվող պայքարում: Հետազոտողները նաեւ որոշել են բնակչության շրջանում վտանգավոր վիրուսների արագ տարածման պատճառը, որը հանգեցնում է մեծ թվով զոհերի: Իրենց եզրակացությունների մասին նրանք հայտնել են այն նյութում, որը հրապարակվել է bioRxiv.org պահոցում:
Մարդու գլխի փոխպատվաստման վիրահատությունը հնարավոր կդառնա արդեն հաջորդ տարի: Այս մասին գրում է Independent թերթը՝ վկայակոչելով Թուրինի համալսարանից նյարդավիրաբույժ Սերջիո Կանավերոյի հայտարարությունը:
Երեկ Twitter-ը պաշտոնապես հայտարարեց, որ վերացնում է իր այն արգելքը, ըստ որի՝ սոցիալական ցանցում չի կարելի անել 140 նիշից երկար գրառումներ:
Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթն այս տարի եւս կհամախմբի ՏՏ եւ այլ ոլորտների երիտասարդներին, ովքեր հանդես կգան զանազան նորարարական գաղափարներով: Այս մասին տեղեկացրին Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնից: Մրցույթն անցկացվելու է հոկտեմ