Գիտնականներին հաջողվել է բարձրացնել ֆոտոսինթեզի արդյունավետությունը
Իլինոյսի համալսարանի մի խումբ գիտնականներ ստացել են ծագումնաբանորեն վերափոխված ծխախոտի նմուշ, որը 20 տոկոսով ավելի բերք է տալիս ֆոտոսինթեզի ավելի արդյունավետ օգտագործման շնորհիվ: Եթե մասնագետներին հաջողվի փորձը կրկնել մյուս գյուղատնտեսական բույսերի վրա, ապա նրանք հույս ունեն կտրուկ բաձրացնելու ցանքերի բերքատվությունը՝ նվազեցնելով պարարտանյութերի օգտագործումը:
Գյուղատնտեսներն այսպիսով հուսով են լուծելու սովի հիմնախնդիրն ավելի քիչ զարգացած երկրներում: Սակայն գիտնականները նախազգուշացնում են, որ հաջողության դեպքում բարելավված ֆոտոսինթեզով բույսերի համատարած ներդրումը հնարավոր Է սոսկ 20 տարի հետո:
Ինչպես պարզել է փորձարարների խումբը, ծագումնաբանական վերափոխումների շնորհիվ բույսերը շարունակել են էներգիա սինթեզել նույնիսկ ստվերում՝ ցերեկային լույսի նվազ մատչելի քանակի դեպքում:
Հաջորդ փուլը փորձի կրկնությունն է բրնձով եւ եգիպտացորենով, որոնց համար արդեն գոյություն ունեն մի շարք գենային վերափոխակներ:
Գիտնականների հետազոտությունը հրապարակված է Science հանդեսում: Հետագա փորձարկումները պատրաստ է ֆինանսավորելու Գեյթս ընտանիքի հիմնադրամը, հաղորդել է BBC-ն: