Բաժիններ՝

Apple. Հայտնի են 2016-ի լավագույն հավելվածները

Apple-ը հրապարակել է 2016-ի լավագույն հավելվածների ցանկը: Ցանկում տեղ են գտել այն հավելվածները, որոնք ամենաշատն են բեռնվել AppStore-ից, ունեն բարձր վարկանիշ և անվճար են:

Ցանկը գլխավորում է Snapchat-ը: Նախորդ տարի այս հսվելվածը 5-րդն էր, իսկ այս տարի գերազանցել է բոլոր մրցակիցներին, այդ թվում՝ լավագույնը համարվող Facebook-ի Messenger-ին:

Լավագույն 5-յակում տեղ են գտել նաև Facebook, Instagram սոցիալական ցանցերի հավելվածներն ու աղմկահարույց Pokémon GO-ն:

Ներկայացնում ենք 2016-ի լավագույն անվճար հավելվածների 10-յակը.

1. Snapchat
2. Messenger
3. Pokémon GO
4. Instagram
5. Facebook
6. YouTube
7. Google Maps
8. Pandora
9. Netflix
10. Spotify Music

Բացի բեռնումների թվով և վարկանիշով կազմված լավագույն հավելվածների ցանկից, ընկերությունը ներկայացրել է նաև լավագույնների սեփական ընտրությունը:

iPhone-ի համար լավագույն հավելվածը Prisma-ն է: Թողարկումից շատ կարճ ժամանակ անց Prisma-ով արված լուսանկարները ողողել են սոցցանցերը: Հավելվածը սովորական լուսանկարը դարձնում է շատ բարձր որակի յուղանկարի նման:

iPhone-ի համար լավագույն խաղ է ճանաչվել Clash Royale-ը: Խաղի միջոցով օգտատերերը ստեղծում են բանակ, զինամթերք են հավաքում և գրոհում են թշնամիների վրա:

iPad-ի համար լավագույնը հավելվածը Autodesk-ի SketchBook Motion-ն է: Հավելվածի միջոցով կարող եք պատրաստել գեղեցիկ նկարներ, ավելացնել տարբեր շարժումներ, էֆեկտներ: SketchBook Motion-ի առանձնահատկությունն այն է, որ այն օգտագործում են թե՛ պրոֆեսիոնալները, թե՛ սկսնակները:

iPad-ի համար լավագույն խաղը Severed-ն է: Այս արկածային խաղում դուք կարող եք դառնալ մեկ ձեռք ունեցող քաջ մարտիկ Սաշան և զանազան մարտեր մղել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս