Բաժիններ՝

Սամսունգը ԱՄՆ-ում ստիպված կանջատի Galaxy Note 7 սմարթֆոնները

Սամսունգը ԱՄՆ-ում ստիպված կանջատի Galaxy Note 7 սմարթֆոնները: Այս մասին հաղորդում է NBC News-ը: Հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ընկերության կողմից նոր ծրագրային թարմացման միջոցով կարգելափակվի սմարթֆոնի լիցքավորվելու հատկությունը, և սարքը կանջատվի բջջային ցանցից: «Galaxy Note 7 սմարթֆոնն այսպիսով կզրկվի շարժական սարք լինելու հնարավորությունից»,- հայտնել են Samsung ընկերությունից:

Սմարթֆոնների այս մոդելի համար ծրագրակազմի թարմացումը կիրականացվի դեկտեմբերի 19-ից:

Այս տարվա հոկտեմբեր ամսին Galaxy Note 7 սմարթֆոնների մարտկոցների պայթելու հետ կապված խնդրի պատճառով ընկերությունը համաշխարհային շուկայից հետ է կանչել 2.5 միլիոն նշված մոդելի սմարթֆոն, հաղորդում է ria.ru-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031