Բաժիններ՝

ԱՄՆ նախագահը կրկին առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել «Թրամփի նեղուց»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Տեխաս նահանգի Դալաս քաղաքում՝ Հանրապետական կուսակցության միջանկյալ ընտրությունների համաժողովի բացման արարողությանը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հաղթում է Իրանի դեմ պատերազմում։

Ելույթի ընթացքում Թրամփը հավաստիացրել է, որ «նավթի գները կնվազեն, հենց որ մենք հաղթենք Իրանի հետ պատերազմում»։

«Մենք հաղթելու ենք։ Մենք արդեն հաղթում ենք։ Մենք ենք վերահսկում Հորմուզի նեղուցը», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանել «Թրամփի նեղուց»։

«Վստահ եմ՝ Իրանի ղեկավարությունը դրանից շատ ոգևորված կլինի», – ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930