Բաժիններ՝

Yahoo-ն հայտնել է ավելի քան 1 մլրդ օգտատերերի տվյալների հափշտակման մասին

Անհայտ հաքերները կարող էին 2013 թվականին հափշտակել Yahoo-ի ծառայությունների ավելի քան 1 մլրդ օգտատերերի տվյալները: Այս մասին ասված է ինտերնետ-ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Քրեագետ-փորձագետների կողմից տվյալների վերլուծման հիման վրա մենք ենթադրում ենք, որ 2013 թվականի օգոստոսին երրորդ կողմի չարտոնված ներթափանցումը հանգեցրել է ավելի քան 1 մլրդ օգտատերերի տվյալների հափշտակման»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ Yahoo-ի տվյալների, խոսքը կարող է վերաբերել օգտարերերի անուններին, էլեկտրոնային փոստի հասցեներին, հեռախոսահամարներին, ծննդյան թվերին, գաղտնաբառերին եւ դրանց փոխարինման հանգուցային հարցերին: Միեւնույն ժամանակ ընկերությունը ենթադրում է, որ հաքերներին չի հաջողվել հափշտակել բանկային հաշիվներին ու քարտերին վերաբերող տեղեկությունները:

Բացահայտված կոտրանքի կապակցությամբ Yahoo-ն հորդորել է իր բոլոր օգտատերերին՝ փոխել գաղտնաբառերը, ինչպես նաեւ հայտարարել է, որ համագործակցում է կիբեռգրոհը հետաքննող իրավապահ մարմինների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս