
Instagram-ում ուղիղ տեսահեռարձակման գործառույթ է հայտնվել

Instagram-ի շարժական հավելվածը պաշտոնապես ձեռք է բերել ուղիղ տեսահեռարձակման գործառույթ, որն այժմ մատչելի է ԱՄՆ-ի բոլոր բնակիչներին: Այդ մասին հայտնել է TechCrunch մասնագիտացված առցանց-պորտալը:
Օգտատերերը կարող են հեռարձակումը գործարկել՝ սեղմելով հավելվածի հատուկ կոճակը, որը կհայտնվի դրա նորացումից հետո: «Կենդանի» տեսագրությունը կսահմանափակվի մեկ ժամով: Ըստ որում այն չի պահպանվում սերվերներում, ուստի տեսահոլովակը կրին նայել հնարավոր չէ:
Դա է գլխավոր տարբերությունը համանման ծառայություններից, ինչպիսիք են Facebook Live-ը և Periscope-ը, որոնց օգտատերերը կարող են հեռարձակումը «հետ պտտեցնել» կամ այն դիտել ավելի ուշ, գրել է TechCrunch-ը:
Ինչպես նշել է պորտալը, Instagram-ի նոր գործառույթից առայժմ կարող են օգտվել միայն ԱՄՆ-ի բնակիչները: Առաջիկա շաբաթներին նորամուծությունն, ինչպես սպասվում է, մատչելի կլինի նաև այլ երկրներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: