Twitter. Ինչպե՞ս դադարել հետևել բոլորին միաժամանակ
Twitter-ի ձևաչափը հրաշալի է ինֆորմացիան արագ ստանալու համար: Սոցիալական այս ցանցի միջոցով կարող եք իմանալ և քննարկել նորությունները ավելի արագ, քան դրանք կհասնեն մյուս ցանցեր: Հենց դրա համար էլ շատերը օգտագործում են սոցցանցը հեղինակավոր բլոգերներին կամ ԶԼՄ-ներին հետևելու համար:
Շատերի համար Twitter-ի նորությունների պատը ժամանակի ընթացքում դառնում է միօրինակ և լինում է ամեն ինչ նոր էջից սկսելու անհրաժեշտություն:
Նման դեպքերի համար առաջարկում ենք ծանոթանալ Google Chrome-ի Twitter unfollow ընդլայման հետ: Ընդլայնման միջոցով կարող եք մեկ հրամանի օգնությամբ միաժամանակ դադարել հետևել բոլոր օգտատերերին, ում առաջ հետևում էիք: Mass unfollow հրահանգը մի քանի վայրկյանում կօգնի լուծել այս խնդիրը:
Բլոգերներից շատերը այս ընդլայնումը օգտագործում են, որպես հայտնի դառնալու լայֆհաք: Կարող եք սկսել հետևել հազարավոր օգտատերերի, ովքեր ևս կսկսեն հետևել ձեզ: Դրանից հետո Twitter unfollow-ի միջոցով կարող եք մաքրել ձեր կողմից հետևվող մարդկանց ցանկը:
Սիրարփի Աղաբաբյան