Բաժիններ՝

Խելացի կոշիկներ, ջերմաչափ, վարսահարդարիչ. հայտնի են 2016թ. լավագույն հայտնագործությունները

Time ամսագիրն առանձնացրել է 2016 թվականի լավագույն հայտնագործությունները: Այս տարի ևս ցանկում մեծ տեղ ունեն խելացի սարքերն ու VR տեխնոլոգիաները:
Ձեզ ենք ներկայացնում ամսագրի առաջարկած հայտնագործություններից ամենատպավորիչները:

1. Արևային վահանակներով տանիք՝ Tesla-ից

Արևային վահանակներով տանիքներն արտաքուստ ոչնչով չեն տարբերվում սովորական տանիքներից: Tesla-ն առաջակում է նման վահանակներ ՝ պատրաստված 4 տարբեր նյութերից, որոնցից 3-ի բաղադրության մեջ գերակշռում է ապակին, իսկ մեկում՝ կղմինդրը: 1_640x420

2. Ինքնուրույն կապվող կապիչներով սպորտային կոշիկներ

Նոյեմբերին Nike-ը ընկերությունը թողարկել է իր առաջին խելացի կոշիկները: Կոշիկներն անվանակոչվել են HyperAdapt 1.0:

Այս կոշիկների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ կոշիկի կապիչներն ինքնուրույն են կապվում: Երբ կոշիկը զգում է ճնշում կրնկի հատվածում, կապիչները վայրկյանների ընթացքում կապվում են: Ամրությունը կարելի է սահմանել կոշիկի վրայի հատուկ սենսորային ստեղների միջոցով:

Այս սպորտային կոշիկները ոչ միայն խելացի են, այլև գեղեցիկ և հարմար: Կոշիկները սկզբնական շրջանում կունենան երեք գույն: 2_640x420

3. Վիրտուալ իրականության սաղավարտ

PlayStation VR -ը նոր գադջետ է, որը թույլ է տալիս նորովի ծանոթանալ թվային տեխնոլոգիաներին: Այս գադջետն աշխատում է PlayStation 4-ի և PlayStation 4 Pro-ի հետ: 3_640x420

4. Խելացի զարթուցիչ

Hello Sense խելացի զարթուցիչը ոչ միայն ունի արթնացնելու գործառույթ, այլև կարողանում է չափել սենյակի օդի ջերմաստիճանը, խոնավությունը, լույսի մակարդակը, և այլն: Բացի այդ, զարթուցիչը հետևում է օգտատիրոջ քնի ռեժիմին և խորհուրդ է տալիս, թե երբ է պետք քնել և արթնանալ: 4_640x420

5. Խելացի ատամի խոզանակ

Quip խելացի ատամի խոզանակը 30 վայրկյանը մեկ անգամ հիշեցնում է, որ պետք է լվանալ ատամների մյուս մասը: Այս միջոցով խոզանակը հետևում է, որ ատամներն ավելի ճիշտ մաքրվեն: Այս սարքը շատ մատչելի է. արժեքը սկսվում է 25 դոլարից: 5_640x420

6. Խելացի վարսահարդարիչ

Dyson Supersonic վարսահարդարիչը շատ քիչ նմանություններ ունի դասական վարսահարդարիչների հետ: Սարքը կարողանում է ընտրել վարսերի համար նախատեսված ճիշտ ջերմաստիճանը, ինչի հետևանքով վարսերը չեն վնասվում: 6_640x420

7. 4K տեսախցիկով DJI Maviс Pro դրոն

4K տեսախցիկով DJI Maviс Pro դրոնի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն շատ հարմար է տեղափոխության համար և կարողանում է ծալվել: Անօդաչու սարքը կարող է զարգացնել 65 կմ/ժամ արագություն և օդում մնալ 27 րոպե: 7_640x420

8. Խելացի ջերմաչափ

Arc InstaTemp խելացի ջերմաչափի առանձնահատկությունն այն է, որ կարողանում է չափել մարմնի ջերմաստիճանը՝ առանց մարմնին հպվելուն: 2.5 վայրկյանների ընթացքում ջերմաչափը մեծ էկրանին ցուցադրում է մարմնի հստակ ջերմաստիճանը: Ջերմաչափի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն կարմիր, կանաչ և դեղին գույներով հայտնում է, թե որքան վտանգավոր է տվյալ ջերմաստիճանը մարդու համար: 8_640x420

9. Ձեռքի պրոթեզ՝ երեխաների համար

IKO-ն հնարավորություն է տալիս պրոթեզավորել երեխայի ձեռքը: Պրոթեզի առանձնահատկությունն այն է, որ դրանում կան խաղային տարրեր, որոնք երեխաներին թույլ կտան զգալ իրենց՝ ինչպես իսկական սուպերհերոս: 9_640x420

10.Անլար ականջակալներ

Տարվա կարևոր նորարարությունների շարքում չէր կարող տեղ չգտնել Apple-ի որևէ սարք: Տարվա կարևոր ինովացիոն նորարարություններից մեկը Apple AirPods անլար ականջակալներն էին: Չնայած իրենց նորարարական լուծումներին՝ անլար ականջակալներն առաջացրել են սպառողների դժգոհությունը: 10_640x420

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս