Բաժիններ՝

ISTC-ն իրականացնում է դրամաշնորհային ծրագիր՝ շուկա մուտք գործող ծրագրերի համար

Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) նորագույն տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններ իրականացնող գիտնականներին աջակցելու նպատակով՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագիր:

Ծրագրի կազմակերպիչները նշում են, որ նպատակ ունեն աջակցել հետազոտություններ իրականացնող գիտնականներին, ինչպես նաև նոր շունչ հաղորդել ակադեմիայի ու տնտեսության փոխհարաբերությանը: ISTC աքսելերացիոն ծրագրերի ղեկավար Արեգ Գևորգյանը նշում է, որ Հայաստանում գիտական ու հետազոտական ուղղվածությամբ աջակցման ծրագրերը և ֆինանսավորման հնարավորությունները սակավաթիվ են:

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ԱՄՆ ՄԶԳ-ն այս ծրագրով նպատակ են հետապնդում խթանել հետազոտական աշխատանքները մեր երկրում և ստեղծել հիմքեր նրանց հետագա ինքնուրույն գործունեության համար»,- նշում է Արեգ Գևորգյանը:

12705654_10205528761280320_7647097093604904762_n

Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը նախատեսում է աջակցել այն ծրագրերին, ովքեր իրականացնում են նորարարություն՝ նկարագրական փուլից մինչև փորձարկում, թեստավորում, համակարգերի վավերացում իրական աշխարհում՝ աշխատանքային պայմաններում:Կազմակերպիչները նշում են, որ ծրագիրն այնպիսի նոր տեխնոլոգիաների, գաղափարների համար է, որոնք պետք է կատարեն զարգացման վերջին քայլը՝ շուկա դուրս գալու համար:

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հաղթող ծրագրերին կտրամադրվի հնարավորություն՝ օգտվելու IBM ամպային ենթակառուցվածքներից, մեկ տարի հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար դրամաշնորհ՝ 6000 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև աջակցություն առևտրայնացման ռազմավարության մշակման և համատեղ միջազգային դրամաշնորհների դիմելու հարցում:

Կազմակերպիչները նշում են, որ շուտով կհայտարարվի նաև երկրորդ ծրագրի մասին՝ ISTC Research Travel Grant-ը: Այս ծրագրի շնորհիվ Հայաստանից հետազոտական խմբերը հնարավորություն կունենան IBM-ի հետ համագործակցող ԱՄՆ բուհերում միքանիշաբաթյա փորձի փոխանակման այցելություններ կատարել: ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագրի առաջին փուլին դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 14-ն է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս