
«Կասսինի»-ն Սատուռնի վրա մրրիկի լուսանկարներ է փոխանցել Երկիր

«Կասսինի» տիեզերական կայանը առաջին լուսանկարներն է ուղարկել Երկիր այն բանից հետո, երբ այն հասցվել է նոր, ավելի բարձր ուղեծիր: Այս մասին հայտնել է NASA-ն:
Նոր լուսանկարներում արտացոլված է մրրիկ, որը մոլեգնում է Սատուռնի հյուսիսային կիսագնդի մթնոլորտի վերին շերտերում, դրա գծագրությունը վեցանկյան տեսք ունի:
Առաջիկայում գիտնականները հույս ունեն ստանալ լուսանկարներ, որոնք կայանի կողմից արվել են Սատուռնի վերին օղակներով անցնելիս: