Օլիմպիական մեդալակիրներին մեծարող հատուկ միջոցառման ժամանակ, օլիմպիական չեմպիոն՝ ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ազդարարեց այս տարվա ամենասպասված՝ 4G+ ցանցի մեկնարկը Ucom ընկերության կողմից:
Դրա հետ մեկտեղ հարավկորեական կարգավորիչները կարգադրել են Samsung-ին՝ երկարացնել Galaxy Note 7-ի գնորդների համար փոխհատուցումների վճարման ժամկետը եւ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել կուտակիչների անվտանգությունն ապահովելու համար:
Ամերիկացի բժիշկ Ջուլի Թոմփսոնը պատմել է iPhone-ի գործառույթի մասին, որը կարող է փրկել ձեր կյանքը։
Facebook-ն այսօր ամենատարածված սոցիալական ցանցն է, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ համապատասխան բջջային հավելվածը ներբեռնել են մեծ թվով օգտատերեր։ Բջջային հավելվածը ձեզ հնարավորություն է տալիս ծանուցումներ ստանալ, լուսանկարներ ու տեսանյութեր ներբեռնել և միշտ կապի մեջ մնալ ընկերների հետ։
Հայաստանի գիտա-կրթական և ճարտարագիտական հանրության համար սա բացառիկ հնարավորություն է մասնակցելու այս եզակի կոնֆերանսին, որը կողմնորոշված է Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և աշխարհի այլ մասերում աշխատող առաջատար ճարտարագետների, տեխնոլոգների և գիտնականների փորձի փոխանակմանը էլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման, նախագծման ավտոմատացման, ինչպես նաև ինտեգրալ սխեմաների փորձարկման, ախտորոշման և վերանորոգման ոլորտում: Սիմպոզիումի աշխատանքներին նաև կմասնակցեն ԱՊՀ երկրների, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչները:
Նշաններ, որ Apple-ը հասել է իր զարգացման գագաթնակետին, հայտնվել են ավելի վաղ։ Կարելի է հիշել, օրինակ, iPhone-ի վաճառքի մասին. այս տարի դրանք սկսել են նվազել՝ 2007թ. սմարթֆոնների արտադրությունից սկսած առաջին անգամ։
Մեսինջերի միջոցով հնարավոր է փոխանակել տեքստային հաղորդագրություններ, լուսանկարներ, աուդիո հաղորդագրություններ և այլն:
Հաքեր Լուկա Տոդեսկոն կոտրել է iPhone 7-ը, երբ սմարթֆոնի թողարկումից մեկ շաբաթ էլ չէր անցել: Էնտուզիաստն այդ մասին պատմել է Twitter-ում։
Միացյալ Նահանգների՝ էլեկտրոնային կրիչներ արտադրող SanDisk Corporation-ը ներկայացրել է աշխարհում առաջին SD-քարտը՝ 1 տերաբայթ ծավալով: Այս մասին ասված է ընկերության մամուլի տեղեկագրում:
Լուսանկարների եւ տեսանյութերի փոխանակման Instagram ծառայությունն օգտատերերին հնարավորություն 1 տրամադրել պահելու հրապարակումների սեւագրությունները:
Samsung Electronics հարավկորեական ընկերությունն ավելի քան 500 հազար Samsung Galaxy Note 7 նոր հեռախոսներ է տեղափոխել ԱՄՆ՝ փոխարինելու ավելի վաղ վաճառված մոդելներն այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները հայտարարեցին սմարթֆոնների հետկանչման մասին:
Երեկ Twitter-ը պաշտոնապես հայտարարեց, որ վերացնում է իր այն արգելքը, ըստ որի՝ սոցիալական ցանցում չի կարելի անել 140 նիշից երկար գրառումներ:
Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթն այս տարի եւս կհամախմբի ՏՏ եւ այլ ոլորտների երիտասարդներին, ովքեր հանդես կգան զանազան նորարարական գաղափարներով: Այս մասին տեղեկացրին Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնից: Մրցույթն անցկացվելու է հոկտեմ
Մշակող Ջոն Բրուքսը գործառական համակարգի նորացում է թողարկել Apple II համակարգչի համար: Թողարկված փաթչը դարձել է առաջինը 1993 թվականից ի վեր, տեղեկացնում է Ars Technica հրատարակությունը:
Բացի iPhone-ից, թեստավորմանը մանակցել են Asus Zenfone 3 Deluxe-ը, որը դարձել է առաջին սմարթֆոնը Snapdragon 821-ով, Samsung Galaxy S7 Edge-ը՝ Exynos 8890 պրոցեսորով եւ Meizu Pro 6-ը՝ Helio X25-ով: Այսպես, մեկ միջուկի արտադրողականության թեստում Apple-ի չիպը կարողացել Է զգալիորեն գերազանցել մրցակիցներին, սակայն բազմամիջուկային թեստում A10 Fusion-ը փոքր-ինչ հետ է մնացել Exynos-ից:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են համակարգ, որի միջոցով հնարավոր է հասկանալ գրքի բովանդակությունը՝ առանց այն բացելու:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հետ համատեղ հայտարարում է մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագիր:
Insider.pro-ն գրում է, որ WhatsApp-ի գաղտնիության կարգավորումները փոխվել են, և ոչ՝ դրական առումով։ Այժմ WhatsApp-ի բաժանորդների բջջային հեռախոսահամարները հասանելի կլինեն նաև Facebook-ին։ Վերջինս կկարողանա դրանք օգտագործել օգտատերերի ակտիվության վերլուծության, ինչպես նաև WhatsApp-ի ձեր զրուցակիցներին գտնելու, նաև թիրախավորված գովազդ ցույց տալու համար։
Էլեկտրոնիկա արտադրող Samsung Electronics-ը հայտարարել է, որ սեպտեմբերի 28-ից վերսկսում է Galaxy Note 7 սմարթֆոնի վաճառքը Հարավային Կորեայում, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Համակարգը միացնելու դեպքում նախ՝ հավաքում եք գաղտնաբառը, ապա՝ մեկանգամյա օգտագործման կոդ, որը ձեզ ուղարկվում է տեքստային հաղորդագրության ձևով։ Այսպիսի ֆունկցիա առաջարկում են ինտերնետ ծառայություններ մատուցող բոլոր խոշոր ընկերությունները՝ Google, Twitter, Facebook և այլն։
Մեկնաբանություն եք տեսել, որը չե՞ք կարողանում գտնել։ «Գործողությունների պատմություն» հատվածում Facebook-ը հավաքում է մեր բոլոր գործողությունները՝ լայքեր, մեկնաբանություններ և այլն։ Դա նշանակում է, որ, եթե մեկ շաբաթ առաջ հավանել եք որևէ գրառում կամ մեկնաբանել այն, բացեք այդ պատմությունը և գտեք այն, ինչ ձեզ անհրաժեշտ է։
ԱՄՆ-ում եւ մի քանի այլ երկրներում (այսպես կոչված՝ առաջին ալիքի երկրներ) սկսվում են Apple-ի նոր սմարթֆոնի վաճառքները: iPhon 7-ի եւ iPhone Plus-ի գները մեկնարկում են համապատասխանաբար 649 դոլարից եւ 769 դոլարից:
Միացյալ Նահանգների սպառողների իրավունքների պաշտպանության գերատեսչությունը պաշտոնապես հետ է կանչել Samsung-ի Galaxy Note 7 սմարթֆոնները՝ դրանց մարտկոցների պայթյունի կամ բռնկման սպառնալիքի պատճառով, տեղեկացնում է BBC-ն:
«Երևան Էքսպո» կենտրոնում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը անցկացվող ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսի կազմակերպիչները խրախուսում են նորաստեղծ ընկերությունների (start-up) մասնակցությունը` վերջիններիս տրամադրելով ֆինանսական զգալի արտոնություններ: Այս մասին տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։
Արհեստական ինտելեկտի ուսումնասիրությամբ Google DeepMind ծրագիրը հետազոտում է՝ արդյոք իր տեխնոլոգիան կարո՞ղ է օգտագործվել՝ հայտնաբերելու համար աչքի հիվանդությունների վաղ ախտանիշները, որոնք հնարավոր է՝ ակնաբույժները չնկատեն։ Weforum.org կայքը գրում է, որ DeepMind-ը, որը ստեղծվել է Google-ի կողմից 2014թ., համաձայնագիր է ստորագրել Լոնդոնում գործող աչքի հիվանդանոցներից մեկի հետ, որը նրան հնարավորություն կտա կատարել ցանցաթաղանթի հետազոտություններ, որոնք ներառվելու են ծրագրի հավելվածում։
YouTube-ում արդեն երկար ժամանակ ձևավորվել են ակտիվ օգտատերերի խմբեր: Google ընկերությունում մտածել են, որ սա այսպես թողնել չի կարելի, և որոշել են YouTube-ը փորձարկել՝ որպես սոցիալական ցանց:
Հաշվի առնելով վերջին օրերին ստացված տեղեկություններն այն մասին, որ սույն թվականի սեպտեմբերի 19-22-ը մի շարք ադրբեջանական և թուրքական հաքերային խմբերի կողմից հայաստանյան որոշ լրատվական կայքերի ուղղությամբ հարձակումներ են ծրագրվում, ինչպես նախկինում այս անգամ ևս ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը» (ՀԿՏԿ) իրականացնում է խորհրդատվություն լրատվական կայքերի՝ ապօրինի միջամտություններից պաշտպանության վերաբերյալ:
Հայկական 3 ստարտափ թիմեր Էստոնիայում հոկտեմբերի 7-9-ը մասնագետներին կներկայացնեն արևային էներգիայի արտադրության նոր լուծում, ներքին այրման ռոտորային մխոցով աշխատող շարժիչ եւ էկոլոգիապես մաքուր, անվտանգ ու պարզ այլընտրանքային էներգիայի աղբյուր:
Հարավային Կորեայի՝ էլեկտրոնիկա արտադրող Samsung Electronics ընկերությունը կթողարկի ծրագրային ապահովման նորացում, որը երկրում անվտանգ կդարձնի Galaxy Note 7 սմարթֆոնի օգտագործումը:
iPhone 7-ի շնորհանդեսը սպասելիորեն հակասական էր, և, եթե ականջակալների չափի հետ կապված տարբեր կարծիքներ կան, ապա iPhone 7 Plus-ի տեսակցիկն իսկապես քայլ առաջ է։ Այսպես՝ iPhone 7 Plus-ը երկու տեսախցիկ ունի. միանգամից պետք է նշել, որ երկու հիմնական տեսախցիկներով հեռախոսներ արտադրվել են ավելի վաղ ևս, սակայն մինչև Apple ընկերությունն այդ բոլոր փորձերը բավական տարօրինակ են եղել։