Բաժիններ՝

Microsoft Selfie-ն Android-ի համար կդարձնի ձեր սելֆիներն էլ ավելի գեղեցիկ

Microsoft Selfie հավելվածը  հասանելի է արդեն  Android-ի համար: Հավելվածը նախատեսված է լուսանկարվելու և ստացված նկարները մշակելու համար:

Հավելվածի առանձնահատկությունն այն է, որ հատուկ մշակված ալգորիթմների միջոցով այն կարողանում է հասկանալ լուսանկարվող անձանց տարիքը, սեռը, մաշկի գույնը, դիմագծային առանձնահատկությունները և կարողանում է մշակել լուսանկարը շատ բարձր որակով:

Առանց լուսանկարի որակը վնասելու՝ հավելվածը կարողանում է վերացնել դեմքի խնդիրները, կնճիռները, ավելի ընդգծել դիմահարդարումը:

111 222

Հավելվածն ունի նաև Prisma հավելվածի գործառույթները: Այս հավելվածով ևս հնարավոր է հասարակ լուսանկարը դարձնել գեղանկար:

Android-ի համար նախատեսված հավելվածն անվճար է: Թողարկումից հետո հավելվածի բեռնումների թիվը եղել է ռեկորդային:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս