Բաժիններ՝

Apple-ը սկսել է վիրտուալ իրականության ակնոցի մշակումը

Apple-ը սկսել է վիրտուալ իրականության ակնոցի մշակումը: Այդ մասին նոյեմբերի 15-ին հայտնել է Bloomberg-ը: Հրատարակությունը դա համարում է «գաղտնի ծրագիր»՝ վկայակոչելով ընկերության աղբյուրներ, որոնց անունները չեն նշվում:

Նրանց տեղեկատվությամբ՝ տեխնոլոգիան առայժմ նախնական փորձարկումներ է անցնում: Ենթադրվում է, որ ակնոցը կլինի անհաղորդալար, հատուկ դիսփլեյներով, որոնք օգտատերերին թույլ կտան վերարտադրել տեսագրություններ եւ այլ տեղեկատվություն: Եթե թեստերը հաջող լինեն, տեխնոլոգիայի զանգվածային արտադրությունը կարող է սկսվել 2018 թվականից ոչ շուտ, հայտնել է Apple-ի աղբյուրը:

Ավելի վաղ գործադիր տնօրեն Թիմ Քուկը խանդավառություն է խոսել Pokemon Go խաղի աճող ժողովրդականության պատճառով հավելյալ իրականության տեխնոլոգիաների զարգացման մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930