
Lenovo-ն կդադարեցնի սմարթֆոնների արտադրությունը

Lenovo չինական ընկերությունը կարող է դադարեցնել սեփական բրենդի ներքո սմարթֆոնների թողարկումը: Այս մասին գրում է Gizmochina со-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուր:
Զրուցակիցը պորտալին պատմել է, որ փոփոխությունները Lenovo-ում տեղի կունենան մոտ ժամանակներս: Ընկերության հաջորդ մոդելները կարտադրվեն Moto բրենդի ներքո: Առաջվա անունով վերջին սարքը կդառնա P2-ը, որը նոյեմբերի 8-ին կթողարկվի Չինաստանում: Միաժամանակ տեղի կունենա նոր Moto M-ի ծանուցումը:
Ընկերությունում պաշտոնապես չեն հաստատել Lenovo բրենդի ներքո սմարթֆոնների արտադրության դադարեցման մասին: Սպասվում է, որ հայտարարությունը կարվի P2-ի շնորհանդեսի ժամանակ: