Եթե օգտատերը նորությունը կասկածելի համարի, կարող է յուրաքանչյուր գրառման վերին աջ անկյունում սեղմել համապատասխան կոճակը: Այդ նորությունները կարող են ուղարկվել մասնագիտացված կազմակերպություններին, որոնք կկատարեն փաստերի ստուգում:
Անհայտ հաքերները կարող էին 2013 թվականին հափշտակել Yahoo-ի ծառայությունների ավելի քան 1 մլրդ օգտատերերի տվյալները: Այս մասին ասված է ինտերնետ-ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Մեզնից շատերը հաջողությամբ օգտվում են Facebook սոցիալական ցանցից։ Սոցիալական այս ցանցը բազմաթիվ գործառույթներ ունի, որոնց մասին շատերը չգիտեն։
Ականջակալներն առանց լրալիցքավորման ավտոմատ ռեժիմով կարող են աշխատել մինչև 14 ժամ: Այն դեպքում, երբ լիցքավորումը լիովին սպառվում է, գաջեթից կարելի է օգտվել սովորական աուդիոլարի միջոցով: Ականջակալները հանդերձված են ակտիվ աղմուկաճնշման համակարգով: Գաջեթը մատչելի է երկու գույնով. մոխրագույն և սև, գինը 499 դոլար է:
Օգտատերերը կարող են հեռարձակումը գործարկել՝ սեղմելով հավելվածի հատուկ կոճակը, որը կհայտնվի դրա նորացումից հետո: «Կենդանի» տեսագրությունը կսահմանափակվի մեկ ժամով: Ըստ որում այն չի պահպանվում սերվերներում, ուստի տեսահոլովակը կրին նայել հնարավոր չէ:
«Գաղափարից՝ դեպի շուկա» մրցույթին այս տարի ներկայացվել էին ավելի քան 80 թիմեր: Վենչուրային կոնֆերանսի ժամանակ ժյուրիին ներկայացվեցին 20 ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են հայ նորարար թիմերի կողմից:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործունեությունը, վերջին զարգացումները և 2016 թվականի ՏՏ ոլորտի արդյունքները» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է նաև հետագա ծրագրերի մասին:
Ծրագիրն իրականացրել են «Technology and Science Dynamics» (TSD) ընկերությունը և «New Technology Education Fund» (NTEF) բարեգործական հիմնադրամը՝ համագործակցելով ԼՂՀ կառավարության և Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հետ:
«Բժշկական քարտը» լրացնելու դեպքում հեռախոսն արտակարգ իրավիճակի դեպքում կարող է բժշկին անհրաժեշտ տեղեկատվություն տալ։ Անհրաժեշտ է տվյալներ ներմուծել գոնե արյան խմբի, ինչպես նաև՝ այն դեղամիջոցների վերաբերյալ, որոնցից ալերգիա ունեք։
Այս տարվա հոկտեմբեր ամսին Galaxy Note 7 սմարթֆոնների մարտկոցների պայթելու հետ կապված խնդրի պատճառով ընկերությունը համաշխարհային շուկայից հետ է կանչել 2.5 միլիոն նշված մոդելի սմարթֆոն։
Apple-ը հրապարակել է 2016-ի լավագույն հավելվածների ցանկը: Ցանկում տեղ են գտել այն հավելվածները, որոնք ամենաշատն են բեռնվել AppStore-ից, ունեն բարձր վարկանիշ և անվճար են:
Համացանցը մեզ հնարավորություն է տվել անսահման խոսել հարազատների և ընկերների հետ՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք գտնվեն։ Ի՞նչ անել, երբ անձը, ում հետ պետք է խոսեք, այդ պահին համացանցին հասանելիություն չունի։
Պարբերականի կարծիքով՝ Թրամփի հաղթանակում մեծ դեր ունեն ինովացիոն տեխնոլոգիաները, յուրաքանչյուր անձի ամենօրյա հսկումը և ունիվերսալ զենքը, որը հայտնվել է սխալ ձեռքերում: Big Data-ի և փսիխոմետրիայի մասնագետ Միխալ Կոսինսկին հասկացել է, որ Թրամփի հաղթանակը կապված էր գիտական մշակումների հետ՝ անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարվել են քվեարկության արդյունքները: Այդ օրը Cambridge Analytica ընկերությունը թողարկել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է, որ ընկերությունը զարմացած է, որ իրենց՝ տվյալների հաղորդակցության հեղափոխական մոտեցումն այդքան օգնել է Թրամփին ընտրություններում:
Ընկերների ցանկից հեռացրեք նրանց, ովքեր գրառումներ, մեկնաբանություններ չեն անում։ Արդյունքում՝ ձեր գրառումներն ավելի շատ կկարդան։ Ինչպե՞ս. նախ facebook-ը ձեր գրառումները ցուցադրում է միանգամից մի քանի ընկերոջ, իսկ հետագայում, ըստ նրանց ռեակցիայի (լայքեր, մեկնաբանություններ) դատողություններ անում այն մասին, թե որքանով դա հետաքրքիր կլինի մյուսներին։ Եթե ռեակցիա չկա, facebook-ն այն անհետաքրքիր է համարում։
Կազմակերպիչները նշում են, որ շուտով կհայտարարվի նաև երկրորդ ծրագրի մասին՝ ISTC Research Travel Grant-ը: Այս ծրագրի շնորհիվ Հայաստանից հետազոտական խմբերը հնարավորություն կունենան IBM-ի հետ համագործակցող ԱՄՆ բուհերում միքանիշաբաթյա փորձի փոխանակման այցելություններ կատարել: ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագրի առաջին փուլին դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 14-ն է:
Առաջին տարին չէ, որ Apple ընկերությունը նախատեսում է ինքնակառավարվող մեքենաների թողարկումը: Ընկերության այս նախագիծն ուներ ոչ պաշտոնական անվանում՝ «Titan»: Վերջին օրերին կրկին ակտիվացել են «Titan»-ի մասին խոսակցությունները: Ըստ մասնագետների՝ Apple-ը նախատեսում է ոչ միայն թողարկել առանց վարորդի կառավարվող մեքենա, այլև հեղափոխություն կատարել ավտոմոբիլային ինդուստրիայում:
Twitter-ի ձևաչափը հրաշալի է ինֆորմացիան արագ ստանալու համար:
Apple-ն իր առաջին նոթբուքը թողարկել է 1989 թվականին:
«Ցանկացած օր կամ ամիս մեզ ավելի է հեռացնում այն արդյունքից, որին մենք ցանկանում ենք հասնել մեր ծրագրերի իրականացման միջոցով»,- նշում է ԻՏՁՄ փոխտնօրենը:
Facebook սոցիալական ցանցի աշխատակիցներն արհեստական ինտելեկտի տարրերով ծրագրեր են մշակում անցանկալի տեղեկատվության ավտոմատ հայտնաբերման եւ արգելափակման համար:
Huawei Techologies Co. չինական ընկերությունը սմարթֆոնների ու պլանշետների նոր շարքի մի քանի շնորհանդեսներ է անցկացրել: Մասնավորապես, Սյանգանում ներկայացվել են Mate 9 եւ Mate 8 Pro ֆլագմանական մոդելները, ինչպես նաեւ Nova-ն եւ Nova plus-ը:
Google-ի տեխնիկական տնօրեն և հայտնի տեխնոլոգիական ապագայաբան Ռեյ Կուրցվեյլը ելույթ է ունեցել այս տարվա սկզբին՝ կանխատեսումների հերթական չափաբաժնով:
Time ամսագիրն առանձնացրել է 2016 թվականի լավագույն հայտնագործությունները:
3D-տպագրման զարգացմանն առավել մեծ ուշադրություն է նվիրվում Դուբայում, որտեղ 2030 թվականին բոլոր շենքերի 25 տոկոսն, իշխանությունների պլանների համաձայն՝ կկառուցվի այդ տեխնոլոգիայի միջոցով: Ներկայում այդ քաղաք-Էմիրությունում արդեն կա գրասենյակային շենքի նախատիպ, որը լիովին պատրաստված է 3D-տպիչով։
Samsung ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ դիտարկում է երկու ընկերությունների բաժանվելու տարբերակը:
Souq-ը կարող է լուծել խնդիրներ, որոնք առկա չեն ԱՄՆ-ում և այն տարածաշրջաններում, որտեղ Amazon-ը գերիշխող դեր ունի: Խոսքը, մասնավորապես, կանխավճարային քարտերի և վճարային համակարգերի մասին է: Կա նաև խնդիր՝ կապված գնումների առաքման հետ, սակայն դա նույնպես կարող է լուծել Amazon-ը:
Դանդաղ աճ է գրանցել նաեւ Թվիթեր սոցիալական ցանցը, այն հանդիսանում է ավելի շուտ հայաստանյան ակտիվ օգտատերերին սփյուռքի հետ կապելու հարթակ: Հատկապես արագ է աճում երիտա արդների շրջանում տարածված Instagram-ի ցուցանիշը` ամսական 15-20 տոկոս, այն այժմ ունի 250 հազար ակտիվ օգտատեր:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը:
Սովորական կուտակչից սուպերկոնդենսատորի տարբերությունն այն է, որ դա լիցքը պահում է մակերեւույթին: Սուպերկոնդենսատորների արտադրության համար օգտագործվել են մեկ նանոմետր հաստությամբ միլիոնավոր թելեր, որոնք պատված են գրաֆենի բարակ թիթեղով: Դա ապահովում է էներգիայի մեծ խտություն եւ տեսակարար հզորություն, ինչպես նաեւ արագ լիցքավորման համար էլեկտրոնների արագացված տրանսֆեր:
Facebook-ի ղեկավարությունը մտադիր չէ ինքնուրույն վերահսկողություն իրականացնել այն բանի նկատմամբ, թե ինչ նորություններ, հաղորդագրություններ կամ թեմաներ կհանվեն օգտատերերի ժապավեններից: Նոր գործառույթը թույլ է տալիս այդ հնարավորությունը տրամադրել երրորդ կողմի: Ինչպես գրում է թերթը, տվյալ դեպքում նշված լիազորություններն, ամենայն հավանականությամբ, կարող են տրվել Չինաստանի այն ընկերությանը, որը Facebook-ի գործընկերն է: