
Android սմարտֆոնները սկսել են հասկանալ կախարդությունները

Google ընկերությունը նոր գործառույթ է ներառել իր «OK Google» ձայնային որոնման ծառայությունում: Այժմ հեռախոսի մեջ կարելի է կատարել փոփոխություններ արկածային ֆիլմերից հայտնի կախարդությունների միջոցով:
Fantastic Beasts and Where to Find Them ֆիլմից հետո ընկերությունը որոշել է, որ այս ֆիլմում և Հարի Փոթերի մասին պատմող մյուս ֆիլմերում հնչող կախարդությունների մեծ մասը կարելի է օգտագործել սմարտֆոնը կառավարելիս:
Օրինակ, «Լյումոս» հրահանգի միջոցով կմիանա հեռախոսի լույսը: Ֆիլմերում այս կախարդությունը նշանակում է՝ վառել փոքրիկ կրակ կախարդական փայտի եզրին: Հեռախոսի լույսը կարելի է անջատել «Նոկս» հրահանգով, ինչը նշանակում է՝ հանգցնել վառված կրակը:
Իսկ, օրինակ, «Սոլենցիո» կախարդության միջոցով կանջատվեն հեռախոսի բոլոր ծանուցումները:
Ընկերությունը փոփոխություններ է կատարել նաև Google Street View-ում: Այժմ արդեն Google Street View-ի օգտատերերը հնարավորություն կունենան քայլել 1926 թվականի Նյու Յորքում:
Սիրարփի Աղաբաբյան