Բաժիններ՝

Apple-ը ճկուն iPhone է արտոնագրել

Apple ընկերությունն ստացել է սմարթֆոնի համար ծալովի Էկրանի տեխնոլոգիայի գրանցման հաստատումը: Արտոնագրի վրա ուշարություն է դարձրել BRG պորտալը:

Սարքի հիմքը կկազմեն հաղորդիչ ածխածնային նանոխողովակները, որոնք ունակ են ուղի ձեւավորել ազդանշանների անցման համար: Դրանք ճկուն են եւ կայուն վնասումների նկատմամբ, ինչպես նաեւ կարող են միացվել մալուխների, դիսփլեյի, հպման տվիչի, խցիկի եւ սմարթֆոնի մյուս կարեւոր տարրերի կառուցվածքին: Այս գաղափարի իրագործման համար ապարատը հարկավոր կլինի հանդերձել երկու պանելներով, որնցից մեկը կդառնա լիարժեք դիսփեյ:

Բացի Apple-ից, ծալովի սմարթֆոնի վրա աշխատում է Samsung ընկերությունը: Սպասվում է, որ կորեական հսկան միանգամից երկու ճկվող սմարթֆոններ կներկայացնի 2017 թվականի փետրվարին Բարսելոնում կայանալիք MWC 2017 ցուցահանդեսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս