Ինչպես մեկընդմիշտ հիշել բոլոր կայքերի գաղտնաբառերը
Գոյությունի ունի LasPass ծրագիրը, որը բջջային հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի մեջ ներբեռնելու դեպքում հնարավոր է հիշել միայն մեկ գաղտնաբառ՝ գաղտնաբառերի պահպանման այս ծրագրի գաղտնաբառը։ Այս մասին գրում է Lifer.com.ua կայքը։
Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու չի կարելի բոլոր հաշիվների դեպքում օգտագործել նույն գաղտնաբառերը։ Նախկինում այս ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ էր գումար վճարել՝ նվազագույնը 12 դոլար՝ մեկ տարվա համար։ Օրեր առաջ այն անվճար է դարձել։ Առայժմ հայտնի չէ՝ դա ժամանակավո՞ր է, թե՞ մշտական։
Կարող եք այն ներբեռնել ինչպես՝ բջջային հեռախոսի մեջ, այնպես էլ՝ համակարգչի։ Ծրագիրը ոչ միայն կպահպանի գաղտնաբառերը, այլև կմտածի նոր գաղտնաբառեր, իհարկե, խոսքն ապահով գաղտնաբառի մասին է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը