Բաժիններ՝

Facebook-ը գործարկելու է արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվական բաժին

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը գործարկելու է Crisis Response (ճգնաժամային արձագանք) բաժինը, որտեղ ﬔկ վայրում կհավաքագրվեն արտակարգ իրավիճակների մասին վերջին տեղեկությունները: Գործարկվելու է նաև Safety Check արագ մուտքի բաժինը (ընկերներին անվտանգության վերաբերյալ ծանուցման բաժինը): Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նոր բաժնում կհավաքագրվեն արտակարգ իրավիճակների վերաբերյալ հղուﬓեր դեպի հոդվածներ, տեսանյութեր ու լուսանկարներ, որպեսզի օգտատերն ավելի շատ տեղեկություններ ունենա, թե ինչ է տեղի ունենում:

Օգտատերերը Crisis Response բաժին մուտք գործելու հնարավորություն կստանան առաջիկա շաբաթվա ընթացքում՝ ֆեյսբուքյան գլխավոր էջից կամ հեռախոսի առանձին հավելվածից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս