Բաժիններ՝

Android-ի ամենատարածված ստեղնաշարերից մեկը տարածում է օգտատերերի տվյալները

GO Keyboard ստեղնաշարը, որն ամենահայտնի ստեղնաշարերից մեկն է Android-ի համար, և որից օգտվում է ավելի քան 200 միլիոն մարդ, խաբում է իր օգտատերերին: Այս մասին հայտնի է դարձել Adguard-ի հետազոտություններից հետո: Պարզվում է, որ հավելվածը վերցնում է օգտատիրոջ տվյալները և ուղարկում այն մի շարք սերվերների:

Հավելվածը Google Play-ում ներկայացված է 2 տարբերակով՝  GO Keyboard Emoji, որը ունի 4,5 վարկանիշ, և  GO Keyboard Emoticon՝ 4,4 վարկանիշով:

Հավելվածի նկարագրության բաժնում հստակ գրված է, որ այն չի հավաքագրում որևէ տեղեկատվություն, սակայն այժմ պարզվում է հակառակը: Հավելվածի վարած քաղաքականությունը հակասում է Google-ի կանոններին, սակայն ընկերությունը դեռևս ոչ մի քայլ չի ձեռնարկել:

Համաձայն  Adguard-ի հետազոտության՝ հավելվածը սկսում է հավաքագրել օգտատիրոջ տվյալներն անմիջապես տեղադրումից հետո: Բացի այդ, այն համագործակցում է տասնյակ սերվերների հետ, որոնց կարող է փոխանցել տեղեկատվություն ձեր մասին՝ ընդհուպ՝ մինչև զանգերի ցուցակը, կոնտակտների ցանկը, և այլն:

Կարդացեք նաև

Մասնագետները նշում են, որ հավելվածն իսկական գանձ է հաքերների համար, քանի որ տեղեկատվության մեծ մասը մենք մուտքագրում ենք հենց ստեղնաշարի միջոցով:

Առայժմ խորհուրդ է տրվում հրաժարվել հավելվածի ծառայություններից, քանի դեռ չկա Adguard-ի տեղեկությունների պաշտոնական հերքումը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս