Բաժիններ՝

Apple-ը թողարկել է iOS 11 նոր գործառական համակարգն iPad-ի և iPhone-ի համար

Apple կորպորացիան սեպտեմբերի 19-ին թողարկել է iOS 11 նոր գործառական համակարգն իր շարժական սարքերի համար: Ինչպես հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում, iPad-ի եւ iPhone-ի օգտատերերի համար այն մատչելի է դարձել ամբողջ աշխարհում։

Մասնավորապես, iPad-ի համար Dock նորացված պանելում կարելի կլինի ցանկացած էկրանից արագ մուտք ստանալ դեպի հաճախ օգտագործվող հավելվածներ ու փաստաթղթեր: Հնարավոր է դարձել մի քանի հավելվածներով աշխատել ոչ միայն Split View, այլեւ Slide Over ռեժիմով:

Նաեւ iOS 11-ում հայտնվել է «Ֆայլեր» նոր հավելվածը, որտեղ կարելի է բացել եւ կարգավորել ֆայլերը, որտեղ էլ որ դրանք պահվելիս լինեն:

Սեպտեմբերի 12-ին Apple-ը ներկայացրել է նոր սենդի հեռախոսներ՝ iPhone 8-ը եւ iPhone 8 Plus-ը, ինչպես նաեւ iPhone X պրեմիում դասի սմարթֆոնը՝ 2007 թվականին առաջին iPhone-ի թողարկման տասներորդ տարեդարձի առթիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս