Թիմ Քուկը «խելամիտ» է համարում iPhone X-ի գինը
Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը հայտարարել է, որ iPhone X-ի հազար դոլար գինը «խելամիտ» է համարում: Այդ մասին նա պատմել է ABC ալիքով Good Morning America շոուին տված հարցազրույցում։
«Դե, դա խելամիտ գին է այն տեխնոլոգիաների դիմաց, որոնք դուք ստանում եք: Ինչպես պարզվել է, մարդկանց մեծամասնությունը հեռախոսի դիմաց վճարում է երկար ժամանակի ընթացքում: Ուստի քիչ են նրանք, ովքեր միանգամից կվճարեն հեռախոսի լրիվ արժեքը: Բացի այդ, մարդկանց մեծամասնությունը նախապես վաճառում է իր ընթացիկ սմարթֆոնը, իսկ առանձին վաճառողներ դրանց համար զեղչեր են տրամադրում»,-նշել է Քուկը:
Նաեւ Apple-ի ղեկավարը պատասխանել է iPhone X-ում Face ID-ի անվտանգության վերաբերյալ հարցին: Նա հերթական անգամ հիշեցրել է, որ ամբողջ տեղեկատվությունը պահպանվում է բացառապես սարքի մեջ եւ ոչ մի տեղ չի բեռնաթափվում, ինչպես եւ Touch ID-ի դեպքում:
iPhone X-ը ներկայացվել է սեպտեմբերի 12-ին Կալիֆոռնիայում Apple-ի շնորհանդեսի ժամանակ: Սմարթֆոնն ստացել է 5,8-դյույմանոց OLED-դիսփլեյ, որը գործնականում զբաղեցնում է ողջ ֆրոնտալ պանելը: Նաեւ սարքը հանդերձել են նոր խցիկով եւ անլար լիցքավորմամբ: Հեռախոսի վաճառքները կսկսվեն նոյեմբերին: