Հայկական APLOOPA ընկերությունը շապիկներ արտադրող Shabeeg բրենդի հետ ներկայացրել է առաջին ինտերակտիվ շապիկները՝ անիմացիայով և կրթական բովանդակությամբ:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ կառավարությունը և Լոռու մարզպետարանը Հայաստանում առաջին անգամ կազմակերպում են Ինժեներական համաժողով-ցուցահանդես, որը կկայանա հունիսի 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ):
Արհեստական բանականության հետ է կապվում տեխնոլոգիաների ապագան: Այդ է պատճառը, որ գրեթե բոլոր խոշոր ընկերություններն իրենց ապագա պլանները կառուցում են՝ հիմնվելով արհեստական բանականության ուսումնասիրությունը զարգացնելու վրա:
Աղջիկները ստեղծել են հավելված, որը նախատեսված է լսողական խնդիրներ ունեցող անձանց համար: Հավելվածի միջոցով հնարավոր է ծանոթանալ տարբեր թեմաներով բառերի, ինչպես նաև սովորել թվերը: Հավելվածը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով:
Samsung ընկերությունը կթողարկի նոր սմարթֆոն՝ Galaxy Note 8-ը, որը մասնագետները համարում են iPhone 8-ի մրցակից:
2019-ին համաժողովի շրջանակում Հայաստան կժամանեն միջազգային առաջատար ընկերությունների 2000-ից ավելի ներկայացուցիչներ: Նշենք, որ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը 2008թ.-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից, ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի բիզնես ֆորումի գործընկերն է Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը:
Սմարթֆոնային կախվածության մասին խոսակցություններն ամենուր են: Շատերը կարծում են, որ սմարթֆոնները և սոցցանցերի հավելվածները նախատեսված են այնպես, որ կախվածություն առաջացնեն: Այդ երևույթը կոչվում է «կոտրել» ուղեղը:
Վարչապետը նաև կարևորել է Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի մեկնարկը և նշել, որ սա մեծ հաջողություն է Հայաստանի համար՝ երկրի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման և Հայաստանն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա դիրքավորելու առումով:
iOS 11-ը թեև արդեն ներկայացված է, բայց դրա ամբողջական տարբերակը հասանելի կլինի միայն աշնանը: Օպերացիոն համակարգի այս տարբերակում ակտիվորեն ներդրված են մեքենայական ուսուցման հնարավորությունները:
Սպիներները պարզապես գրավել են աշխարհը: Ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների ձեռքին կարելի է տեսնել այս նոր խաղալիքը: Սպիներներով խաղացող մարդկանց կարելի է հանդիպել ամենուր՝ գրասենյակներում, խանութում, փողոցում:
Նախագիծը ղեկավարելու է Մարալ Մկրտչյանը, որը միջոցառման ընթացքում նշեց, որ այս ծրագրի միջոցով կունենանք մի այնպիսի սերունդ, որ կկարողանա Հայաստանը դարձնել աշխարհի դիզայնի կենտրոններից մեկը:
WWDC ցուցադրությունների ընթացքում Apple-ը սովորաբար ներկայացնում է ծրագրային ապահովումների թարմացումները, սակայն այս տարի ցուցադրությունը շատ մասշտաբային էր, և ներկայացված էին նաև նոր սարքավորումներ:
Հայ երեխաները ստեղծել են ուսուցողական հակակոռուպցիոն եռաչափ խաղ, որի միջոցով յուրօրինակ ձևով ներկայացված են կոռուպցիայի հետևանքները և առաջարկված են լուծումներ:
Բրիտանական Similarweb հարթակը պարբերաբար թարմացնում է մոբայլ հավելվածների (apps) վարկանիշները՝ ըստ երկրների։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում նշում են, որ երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Միջոցառման նպատակն է՝ նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:
Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, այս բնագավառում տարեկան արձանագրվում է 20-25 տոկոսի տնտեսական աճ, սակայն վարչապետի համոզմամբ, զարգացման ներուժը շատ ավելի մեծ է: Կարեն Կարապետյանը կարևորել է տեխնոլոգիական կրթության զարգացումը և նշել, որ պետությունը դպրոցական և բուհական համակարգում իրականացնում է համապատասխան քայլեր:
Հունիսի 18-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա TEDxGyumriYouth միջոցառումը: Միջոցառումը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED կազմակերպության կողմից և առաջնորդվում է TED-ի` «Գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով:
Ինչի՞ն ենք ուշադրություն դարձնում, երբ համացանցում մի կայքից մյուսին ենք անցնում։ Արդյոք պատկերը փոխվո՞ւմ է՝ կախված նրանից, թե որ երկրում ենք ապրում։ Alexa.com կայքը հետևել է միլիոնավոր օգտատերերի վարքագծին և կազմել ամբողջ աշխարհում ու առանձին երկրներում ամենաշատ այցելություն ունեցող կայքերի ցանկը։
Ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը և կառավարման գործընկեր Արմինե Հայրապետյանը վստահ են, որ իրենց գործունեությամբ բերում են փոփոխություն թե՛ մարդկանց, և թե՛ բիզնեսներին։
Apple WWDC ամառային կոնֆերանսին մեկ շաբաթից քիչ ժամանակ է մնացել, սակայն մինչ այս համաժողովը պարբերաբար լինում են ինֆորմացիայի արտահոսքեր: Այս անգամ ևս արտահոսք է եղել Apple-ի ներքին աղբյուրներից: Հիմնական տեղեկատվությունը MacBook, iPad և Apple Magic Keyboard գադջետների մասին է:
Մանկական հարթակի հիմնադիրը հայազգի Սուրեն Մարկոսյանը և Քևին Դոնեհյուն (Kevin Donahue) են: Նշենք, որ Սուրեն Մարկոսյանը հայտնի է մի շարք հարթակների ստեղծմամբ, այդ թվում՝ Հայստանում շատ տարածված list.am-ի:
Technology and Science Dynamics (TSD) ընկերության վերջին նորամուծություններից է տարեց մարդկանց համար նախատեսված IT լուծումներով նոր ձեռնափայտը: Այն ունի ռադիոընդունիչի և MP3 նվագարկչի հնարավորություն:
Աստղաֆիզիկոս Յուջին Փարքերի պատվին Solar Probe Plus տիեզերանավը վերանվանվել է Parker Solar Probe:
Խոսելով IT ոլորտի մասին՝ Technology and Science Dynamics (TSD) ընկերության փոխտնօրեն Ալեքսեյ Սանդիկովը նշեց, որ Հայաստանում շատ դժվար է պահել IT ոլորտի մասնագետների, որովհետև աշխատաշուկան ամբողջ աշխարհում շատ պահանջված է և շատ բարձր է վարձատրվում:
Telegram ընկերությունը հաստատել է մեսենջերի web-տարբերակի աշխատանքի խափանման վերաբերյալ Twitter-ի օգտատերերի բազմաթիվ հաղորդագրությունները մի շարք երկրներում։
«Մենք մեծ ոգևորվածությամբ ձեռնամուխ եղանք մուլտֆիլմի ստեղծմանը և, տեսնելով դիտումների քանակը՝ հասկացանք, որ հաջողել ենք։ Այս հաջողությունները փաստում են այն մասին, որ Գյումրիում իրականացվում են արտասահմանյան շուկայի պահանջներին համապատասխան մրցունակ նախագծեր»,- նշել էր Գուրգեն Պարոնյանը:
OK Live-ի գաղտնի հեռարձակում։ Պարտադիր չէ ուղիղ եթեր ապահովել բոլոր հետևորդների համար։ OK Live հավելվածը հնարավորություն է տալիս գաղտնի հեռարձակում կատարել խմբի որոշակի մասնակիցների, ընկերների մի խմբի համար։
Հայաստանում արդեն 9-րդ անգամ անցկացվեց «ԲարՔեմփ Երևան» միջոցառումը: «ԲարՔեմփը» մասնակիցների կողմից կազմակերպվող կոնֆերանսների միջազգային ցանց է, որն ընդունված է կոչել (չ)կոնֆերանս, քանի որ այն ոչ ֆորմալ միջոցառում է, որտեղ մասնակիցներն իրենք են որոշում թեմաները, ներկայացման ձևաչափը, ինչպես նաև քվեարկում են ոտքերով. ցանկացած պահի նրանք կարող են դուրս գալ սրահից:
Վիրուսները տարածվում են նաև ֆիշինգային լինքերի միջոցով։ «Ձեզ, օրինակ, լինք է գալիս և ասում՝ մտե՛ք, տեսե՛ք՝ ինչ հետաքրքիր բան կա։ Պետք չէ ամեն բան, ինչ աչքի է ընկնում, բացել։ Անգամ հնարավոր է, որ լինքի անվանումը շատ ծանոթ թվա, բայց այնպես պատրաստված լինի, որ մտնելոց հետո լրիվ այլ կայքում հայտնվեք»,- ասում է նա։
Մենք հասել ենք այն փուլին, երբ սարքերը միացված են ինտերնետին, և գալու է մի պահ, երբ արդեն բոլոր սարքերը՝ սառնարաններ, արդուկներ և այլն, միացված են լինելու ինտերնետին։ Եվ այս դեպքում հարձակումները կլինեն բոլոր այն միջոցներով, որոնք միացված են ինտերնետին։ Վտանգավորության աստիճանը գնալով մեծանում է։