Խորագիր:

Շնորհանդեսի ժամանակ iPhone X-ի վրա չի գործել դեմքի ճանաչման գործառույթը

Շնորհանդեսի ժամանակ iPhone X-ի վրա չի գործել դեմքի ճանաչման գործառույթը

Apple-ի նոր արտադրանքի շնորհանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին Քուփերթինոյում, iPhone X-ի վրա չի գործել դեմքի ճանաչման գործառույթը (Face ID): Այդ մասին գրել է The Verge-ը:

Սարքը ներկայացնում էր ծրագրային ապահովման մշակման գծով Apple-ի ավագ փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին: Երբ նա փորձել է արգելազերծել iPhone-ը, էկրանին հայտնվել է թվային նշանաբառ գրելու առաջարկությունը: Ֆեդերիգին անմիջապես վերցրել է մի այլ սարք, որի հետ արդեն խնդիրներ չեն ծագել:

Ինչպես գրել է The Verge-ը, շնորհանդեսի ժամանակ թույլ տրված վրիպումը հազիվ թե վկայի Apple-ի նոր սմարթֆոնի համակարգային խնդրի մասին: iPhone-ի՝ մատնադրոշմների սքաներով մոդելները նույնպես թվային կոդ են պահանջում վերաբեռնումից հետո կամ այն դեպքում, երբ սարքը մի քանի ժամ չի օգտագործվել:

Այս գործառույթն ապահովում է սմարթֆոնի անվտանգությունը եւ չի անհետանում Touch ID-ը Face ID-ով փոխարինելուց, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-09
ԱՄՆ նոր վարչակազմի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ
«Ռուսական կողմը ոչ թե անտեսում է ԼՂ հակամարտությունը, այլ փորձում է այն օգտագործել՝ որպես կողմերի վրա ազդելու գործոն, որը հակամարտության կարգավորումից հետո այլևս արդիական չի լինի»,- ասաց Գոբլը: