«Ի՞նչխ թե». Zangi-ի նոր ստիկերները՝ Գյումրվա բարբառով
Zangi-ն շարունակում է հայկական ստիկերների շարքը հայոց լեզվի տարբեր բարբառներով: Գյումրվա բարբառով հայկական նոր ստիկերներն արդեն հասանելի են Zangi հավելվածի օգտատերերին: Ստիկերների փաթեթն իր մեջ ներառում է 25 հաճախ օգտագործվող, առօրյա խոսակցական բառեր: Նոր հավաքածուն անվանվել է «Ի՞նչխ թե»:
«Բարբառներով ստիկերների շարքը ստեղծելու ընթացքին ակտիվ մասնակցել են մեր օգտատերերը: Երբ մեր ֆեյսբուքյան էջում տեղադրեցինք հրապարակում, որ Գյումրվա բարբառով ստիկերների փաթեթ ենք պատրաստում, բազմաթիվ հումորային ու հետաքրքիր առաջարկներ ստացանք: Կարծում եմ` մեկ փաթեթով չենք սահմանափակվի. առաջարկած բառերն ու արտահայտություններն այնքան օրիգինալ են, որ նույնիսկ դժվարանում էինք առանձնացնել լավագույնները»,- մեկնաբանում է Zangi-ի կոմերցիոն տնօրեն Վիգեն Ավանեսյանը:
«Ի՞նչխ թե» փաթեթում տեղ են գտել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «ի՞նչխ թե», «ըսիգ սայլուգ է», «ըշտը յոլա» և այլ բառային արտահայտություններ:
«Լոխ լյավա» անվանմամբ Արցախի բարբառով ստիկերների փաթեթը հասանելի դարձավ Zangi-ի օգտատերերին օգոստոսի սկբին: Մոտ ապագայում նախատեսվում
են Լոռվա նաև Գավառի բարբառներով ստիկերներ:
Zangi հավելվածը մուտք գործեց միջազգային շուկա 2015թ.-ին և արդեն ունի 1.5 միլիոն ակտիվ օգտատեր աշխարհի տարբեր երկրներում: Zangi-ն աշխատում է ամենուր` ապահովելով որակյալ կապ նույնիսկ թույլ ինտերնետի ժամանակ։
Սիրարփի Աղաբաբյան