Բաժիններ՝

Վիրուս, որը «գրոհում է» Facebook-ը. ինչպես պաշտպանվել

Takprosto.cc կայքը գրում է, որ հաքերներն ամենից հաճախ օգտվում են այն հանգամանքից, որ օգտատերերի մի մասը չի կարողանում տարբերել վտանգավոր հղումները։ Դրանք երբեմն սկսում են տարածվել նաև Facebook սոցիալական ցանցի միջոցով. օգտատերերը հաղորդագրություն են ստանում տեսանյութի հղման ձևով, որը բացելու դեպքում համակարգիչ են ներբեռնվում վնասակար ծրագրային ապահովումներ։

Կիբերանվտանգության գծով փորձագետները կարծում են, որ հղումների տարածման համար հաքերներն օգտագործում են չպաշտպանված բրաուզերներից ստացված տվյալները։

Օգտատերերը հղումը ստանում են ֆեյսբուքյան ընկերոջ անունից՝ «Ընկերոջ անուն, Տեսանյութ» ֆորմատով. հաղորդագրությունը պարզ հղման տեսք ունի, որը սկսվում է bit.ly-ով։ Կարճ հիպերհղումը, որի վրա սեղմում է օգտատերը, վերահասցեագրում է կատարում մի ֆայլի, որը տեսագրության էսքիզ է. այն պատրաստվում է հաղորդագրությունն ուղարկողի նկարներից։

Տեսանյութի վրա սեղմելու դեպքում ևս մեկ վերահասցեագրում է կատարվում։ Կախված օպերացիոն համակարգից՝ վերահասցեագրումը կարող է տարբեր կերպ կատարվել։ Օրինակ՝ Windows համակարգով աշխատող Mozilla Firefox-ի օգտատերերին առաջարկվում է թարմացնել Flash Player-ը։ Միայն թե ծրագրի թարմացման ֆայլի փոխարեն՝ համակարգիչ է ներբեռնվում վարակված ծրագրի ֆայլը։

Կարդացեք նաև

Google Chrome բրաուզերի օգտատերերը կտեսնեն էջ, որը շատ նման է YouTube-ին։ Ապա կհայտնվի հաղորդագրություն առաջացած խնդրի մասին և ներբեռնելու առաջարկ։ Եթե հաստատեք դա, համակարգչում կհայտնվի վնասակար ծրագիր, որը կսկսի կողմնակի ֆայլեր ներբեռնել։

Համակարգիչը չվարակելու համար մի բացեք կողմնակի հղումները, կասկածելի տեսանյութերը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս