«Այդ գազանին հարկ է անձամբ տեսնել». Իլոն Մասք
Tesla ամերիկյան կորպորացիան նախատեսում է հոկտեմերի 26-ին հասարակայնությանը ներկայացնել էլեկտրաշարժիչով ու ինքնաղեկասարքով հանդերձված բեռնատար ավտոմեքենա: Այդ մասին հայտնել է կորպորոցիայի նախագահ Իլոն Մասքը:
«Այդ գազանին հարկ է անձամբ տեսնել: Դա ինչ-որ անհավանական բան է»,- պատմել է ձեռնարկատերը Twitter-ում:
Մասքն ապրիլին հայտնել էր, որ ընկերությունը մտադիր է սեփական արտադրության բեռնատարը ներկայացնել սեպտեմբերին: Բեռնատար էեկտրամոբիլ թողարկելու պլանների մասին ընկերությունն առաջին անգամ հայտնել էր տակավին 2016 թվականի հուլիսին:
Tesla-ի ղեկավարն այն ժամանակ նշել էր, որ նման փոխադրամիջոցների արտադրությունը թույլ կտա զգալիորեն նվազեցնել փոխադրումների արժեքը, ինչպես նաեւ ավելի անվտանգ դարձնել վարորդների աշխատանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: