Երկու օր առաջ, երբ հերթական մանագիտական վերապատրաստման դասընթացին էի մասնակցում, մենք քննարկում էինք արտ-թերապիայի մի գործիք, որն աշխատում էր մարդու երազների հետ։
Ի՞նչ է խոսքը. այն բանական մարդու սոցիալականացման ամենակարևոր ձեռքբերումն է: Խոսքը տալիս է հասկացվածություն, մեկնաբանություն, լսելիություն, արտահայտվածություն, տեղեկատվության փոխանցում, մտածողություն, դատողություն և, վերջապես, լինելիության բարձրաձայնում:
«Դաստիարակում» բառն իմ կողմից ընկալվում է որպես որոշակի՝ արդեն հստակ տարանջատվող ճիշտ կամ սխալ նորմերին վարժեցում: Մի տեսակ ոչ բանական և անմարդկային սկիզբ կա այս ամենի մեջ:
Դուք երբևէ ստիպված եղե՞լ եք երեխաներին ուժով կտրել սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի էկրաններից, և արդյո՞ք դա վեճով չի ավարտվել:
Լինում են դեպքեր, երբ հանդիպում ես մարդկանց մի տեսակի, որոնք անընդհատ, ամեն ինչում մեղադրում են շրջապատին։ Մի գեղեցիկ օր այդ մեղադրանքը նաև քեզ է ուղղվում՝ ուղղակի թե անուղղակի կերպով։
Խաղը զարգացնում է երեխայի սոցիալական հարմարումը, նորմերի ու առօրյա գործընթացների յուրացումը: Երեխայի խաղի բաղադրիչները՝ խաղալիքները, լինում են բազմաբովանդակ և ներկայացնում են իրական կյանքի խաղարկային մոդելներ:
Երեխայի ներդաշնակ, առողջ հոգեբանական զարգացման, ինչպես նաև սոցիալական հարմարվողականության և երջանկության ապահովման ամենակարևոր գործոնը երեխայի կյանքում ծնողի անմիջական ներկայությունն է։
Երեխայի էության ձևավորման միակ «մեղավորները» ծնողներն են։ Իմ հոդվածներում բազմիցս շեշտել եմ երեխայի զարգացման մեջ ծնողի կարևորության և գլխավոր դերակատարության մասին։
Յուրաքանչյուր ծնող բախված կլինի մի խնդրի, որն արտահայտվում է երեխայի վարքային և հոգեբանական փոփոխությամբ՝ կապված դպրոցի պարտականությունների հետ։
Ծնող լինելը յուրաքանչյուրիս և՛ առաքելությունն է, և՛ երջանկությունը։ Սակայն այն իրականում ամենաբարդ պատասխանատվություն կրող սոցիալական դերն է, որը կարող է ունենալ մի շարք հետևանքներ (բացասական, դրական)` մարդկային որակի դաստիարակման հարցում։
Այս երևույթը հաճախ հանդես է գալիս ոչ ճիշտ կառուցվածքով, քանի որ մարդը, լինելով սոցիալական էակ և կարևորելով դիմացինի գնահատանքն իր տեսակի հանդեպ, չի կարող գոյություն ունենալ առանց ուշադրության և կարևորվելու։
Իրական թույլտվությունը հասարակ կարելին է: Էրիկ Բեռնը սցենարային ծրագրավորման հայտնի սկզբունքի և խաղերի թեորիայի հեղինակն է: Դրանց հիմքում ընկած է տրանսակտային վերլուծությունը, որն այժմ ուսումնասիրում են ողջ աշխարհում:
Երեխաներն աշխարհը, կյանքը, մարդկանց ընկալում են այնպիսին, ինչպիսին նրանք կան: Հետևաբար՝ երեխայի հետ ընկերության մասին խոսելիս պետք է օգտագործել հասարակ և հասկանալի բառեր:
Որպես կանոն՝ երեխան վախենում է քնել, քանի որ լռության և դադարի մեջ արթնանում են տագնապն ու անհանգստությունը, որոնք կապված են ինչ-որ իրադարձությունների և ապրումների հետ, որոնք երեխան չի նկատում՝ ցերեկային լեցուն առօրյա ունենալու պատճառով:
Երբ մենք ծնվում ենք, մենք ազատ ենք: Մեզ ոչ ոք ու ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար: Երեխան ինքն իր հետ շատ լավ է զգում իրեն: Բայց հետո մենք սկսում ենք մեծանալ: Մանկությունը մարդու կյանքի ամենանշանակալից շրջանն է: Մեզ հետ այդ շրջանում տեղի ունեցող բոլոր իրադարձություններն իրենց դրոշմն են դնում մեր հետագա ողջ կյանքի վրա:
Ինչպես և ցանկացած ուրիշ երեխաներ, հրեաների երեխաները նույնպես շրջապատված են ուշադրությամբ և հոգատարությամբ:
Ագրեսիան ուժ է, որը հատուկ է բոլոր կենդանի օրգանիզմներին: Այն կյանքի էներգիան է և, ըստ պահանջմունքի՝ շրջակա միջավայրից անհրաժեշտը վերցնելու միտում է: Այն հնարավորություն է տալիս պաշտպանել անձնային տարածքը և սեփական գոյության իրավունքը:
Հուզական այրումը միանգամից չի առաջանում, այն ունենում է իր տևական թաքնված շրջանը: Սկզբնական փուլում անձը զգում է, որ պարտականությունների հանդեպ իր ոգևորվածությունը մարում է:
Տնային պարտականությունների հետ կապված խոսակցությունները շատ արդիական են ընտանեկան փոխհարաբերությունների ձևավորման ընթացքում: Կենցաղային վեճերը, որպես կանոն, լինելով երկրորդական՝ առաջնային դեր են գրավում զույգերի փոխհարաբերություններում՝ դարձնելով դրանք աններդաշնակ:
Որպես կանոն՝ ծնողները երեխաներին դաստիարակում են՝ հիմք համարելով սեփական կյանքի փորձը, ավանդույթները, ծնողական բնազդը: Նրանք հաճախ վարվում են այնպես, ինչպես հարկ են համարում: Սակայն միշտ չէ, որ ծնողի վարքն ուղեկցվում է ողջամտությամբ և հոգեբանական տեսանկյունից ընդունելի դրսևորումներով:
Վերջին ժամանակահատվածում մեր հասարակության մեջ տարածում գտավ աուտիզմ ախտանիշի քննարկումը, և բազմաթիվ ծնողներ, որևէ ինքնամփոփ վարքային դրսևորում կամ զարգացման մի փոքր հապաղում նկատելով, անհանգստացած դիմում են մասնագետի՝ հասկանալու համար, արդյո՞ք աուտիզմ է, թե՞ ոչ: Մինչ անդրադառնալն աուտիզմի բնորոշմանը, նախ՝ պետք է նշել, որ աուտիզմը դա դատավճիռ չէ:
Հոգեբանական տեսանկյունից ելնելով՝ կարելի է ասել, որ յուրաքանչյուր մարդու մոտ կա երկչոտության հաստատուն մի մաս, որն ընդհանրապես պայմանավորված չէ անձի տեսակով կամ շրջակա միջավայրով: Փորձենք հասկանալ երկչոտության էությունը և դրան խթանող պատճառները:
Վաղուց ապացուցված փաստ է, որ շատ հիվանդությունների հիմքը հանդիսանում են հոգեբանական ապրումներն ու հույզերը, որոնք խախտում են հոգեկան և ֆիզիկական ներդաշնակությունը:
Ծնողներից շատերին անհանգստացնում է այն հարցը, որ իրենց երեխաները չեն կարողանում պաշտպանել իրենք իրենց: Նման խնդիրներ կարող են առաջանալ խաղահրապարակում, մանկապարտեզում, դպրոցում և այլ հասարակական վայրերում, որտեղ կան հասակակից երեխաների խմբեր և որոշակի գործունեություն, որը հավաքագրել է նրանց նույն վայրում:
Ընտանեկան բռնության ենթարկվող երեխաները հաճախ խուսափում են շփվել այլ մեծահասակների հետ, քանի որ վախենում են բարդացնել ընտանիքի այլ անդամների վիճակը, ամաչում են իրավիճակից, մտահոգվում մեծահասակների բացասական արձագանքից և հնարավոր մեղադրանքներից:
Երբ երեխան անընդհատ բերանն է տանում մատը, ինչ-որ առարկաներ, և ծծում է դրանք, եթե երեխան քնելու ընթացքում գլուխն այս ու այն կողմ է շարժում, կամ երազում գլուխը հարվածում է բարձին, կրծում եղունգները և այլ դրսևորումներ է ունենում, ապա նա ունի մեծահասակի կողմից վաղ մանկությունից եկող փոխհարաբերությունների ոչ ճիշտ ձևավորում:
Փոխվել են ժամանակները: Փոխվել են կյանքի պահանջները: Փոխվել են մարդկային արժեհամակարգերն ու փոխհարաբերությունների դրսևորումները: Փոխվել են առաջ տանող դրդապատճառներն ու մարդկային մտածողությունը:
Միայն մեծահասակները չէ, որ բախվում են խոցելի իրավիճակների: Դրանց կարելի է հանդիպել ցանկացած տարիքում, սակայն ամեն տարիք ունի իր համապատասխան բնորոշումն ու սոցիալականացման մակարդակից կախված հակազդումը:
Շատ են դեպքերը, երբ երեխան՝ լինելով սեփական հույզերի և զգացմունքների գերին, գտնվում է անկառավարելի վիճակում, ինչը հունից հանում է նույնիսկ ամենախելամիտ ծնողին: Այնինչ ծնողը, պահպանելով սեփական հուզական հավասարակշռությունը, պետք է օգնի երեխային՝ հասկանալ և գիտակցել իր հետ կատարվելիքը:
Չնայած ուսումնական կիսամյակն արդեն իր բնականոն երթն է սկսել, և բազմաթիվ երեխաներ առաջին անգամ են ոտք դրել դպրոց, այնուհանդերձ, կան արդիական խնդիրներ, որոնք ծնողների համար մտահոգվելու և լարվելու պատճառ են հանդիսանում: