Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի յոթ նորագույն ռադարների ոչնչացման մասին
Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի յոթ նորագույն ռադարների ոչնչացման մասին, հայտնում է Press TV-ն։
«Իրանը հայտարարում է, որ ոչնչացրել է յոթ նորագույն ռադար, և այժմ Իսրայելի ու ԱՄՆ-ի աչքերը կուրացել են», – գրում է իրանական լրատվամիջոցը։
Ըստ ԻՐՆԱ գործակալության, ռադարներից մեկը Իրանից արձակված անօդաչուն ոչնչացրել է Քուվեյթում։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արշավի սկզբից Իրանը հայտնել է Մերձավոր Արևելքում ամերիկյան THAAD զենիթահրթիռային համակարգի մի քանի ռադարների ոչնչացման մասին։
Հետագայում միջազգային լրատվամիջոցները հաստատել են այս տեղեկությունը՝ նշելով, որ Իրանի ոչնչացրած ռադարների փոխարինումը կարող է արժենալ ավելի քան 1 միլիարդ դոլար



