Բաժիններ՝

Իսրայելը մասնակիորեն բացել է օդային տարածքը երկրից մեկնող չվերթների համար

Իսրայելը, Իրանի հետ ներկայիս էսկալացիայի սկզբից ի վեր առաջին անգամ, մասնակիորեն բացել է երկնքի մեկնման ուղղությունը. կիրակի օրը Բեն Գուրիոն օդանավակայանից մեկնել են ուղևորներով առաջին չվերթները, հայտնել են օդային նավահանգստի մամուլի ծառայությունից, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Օդանավակայանը մասնակիորեն վերսկսել է աշխատանքը՝ սպասարկելով մեկնող չվերթները»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից:

Ներկայումս երկրից մեկնող չվերթներն իրականացվում են իսրայելական «El Al», «Israir» և «Arkia» ավիաընկերությունների կողմից, սակայն գործում են մի շարք սահմանափակումներ։ Ավիացիոն իշխանությունները հաստատել են, որ մեկ չվերթի համար ուղևորների քվոտան 70-ից հասցվել է 100-ի։

Երկրի տրանսպորտի նախարարությունը նախօրեին զգուշացրել էր, որ այս չվերթներով մեկնող Իսրայելի քաղաքացիները պետք է ստորագրեն հատուկ ձևաթուղթ, որով պարտավորվում են չվերադառնալ երկիր մեկնման օրվանից սկսած առնվազն 30 օրվա ընթացքում։

Իսրայելական առաջատար «El Al» ավիափոխադրողը միաժամանակ կասեցրել է տոմսերի վաճառքը մինչև մարտի 21-ը՝ առաջնահերթություն տալով այն ուղևորներին, ովքեր տոմսեր էին գնել մինչև ռազմական հակամարտության սկիզբը և չէին կարողացել հեռանալ Իսրայելից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս