Իրանը հարվածներ է հասցրել Հայֆային եւ ամերիկյան զորքերի շտաբին Դուբայ Մարինայում. ԻՀՊԿ
«Ճշմարտացի խոստում-4» գործողության 27-րդ փուլում Իրանը հարվածներ է հասցրել իսրայելական Հայֆային եւ ԱՄԷ-ում ամերիկյան զորքերի շտաբին՝ օգտագործելով Khaibershekan կարծր վառելիքային հրթիռներ, տեղեկացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։
«Այդ ռազմավարական եւ բազմամակարդակ գործողության ընթացքում սինոիստական ռազմական օբյեկտները Հայֆայում, օկուպացված տարածքների հյուսիսում, խոցվել են նոր կարծր վառելիքային Khaibershekan հրթիռներով»,- նշվել է ԻՀՊԿ հայտարարությունում, որը մեջբերել է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը։
Նաեւ տեղեկացվել է, որ հարված է հասցվել ԱՄՆ բանակի շտաբին Դուբայ Մարինա շրջանում։



