Թուրքիայում քաղաքացիների մեծամասնության համար գլխավոր խնդիրը տնտեսությունն է

Թուրքիայում անցկացված վերջին հասարակական հարցումը ցույց է տալիս, որ երկրի բնակիչների մեծամասնության համար ամենակարևոր խնդիրն այսօր տնտեսությունն ու կյանքի թանկացումն են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«ASAL Araştırma» հետազոտական ընկերության անցկացրած հարցումը իրականացվել է 2026 թվականի փետրվարի 13–21-ը՝ երկրի 26 նահանգներում։ Հարցմանը մասնակցել է 2015 մարդ։ Մասնակիցներին ուղղվել է հարց՝ «Ո՞րն է, ըստ ձեզ, Թուրքիայի ամենակարևոր խնդիրը»։

Արդյունքների համաձայն՝ հարցվածների 56%-ը որպես գլխավոր խնդիր նշել է տնտեսությունը և կյանքի թանկացումը։ Սա ցույց է տալիս, որ տնտեսական դժվարությունները շարունակում են մնալ հասարակության օրակարգի առաջին տեղում։

Հարցման արդյունքներով՝ տնտեսությունից հետո առավել հաճախ հիշատակված խնդիրներն են արդարադատության և իրավական համակարգի վիճակը (7․5%), գործազրկությունը և զբաղվածության խնդիրները (4․8%, ինչպես նաև կրթական համակարգը (4․2%)։

Հարցման մեջ նշվել է նաև, որ Թուրքիայի հասարակության օրակարգում շարունակում են մնալ ահաբեկչության, միգրացիայի, անվտանգության և կենսաթոշակների հետ կապված հարցերը։

Տեսանյութեր

Լրահոս