Թուրքիայի հիվանդանոցներն ընդգրկվել են աշխարհի լավագույնների ցանկում

Աշխարհում առողջապահական չափանիշները որոշող ամենահեղինակավոր ընկերություններից «Newsweek»-ը և «Statista»-ն հրապարակել են «2026-ի աշխարհի լավագույն հիվանդանոցների» ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուսումնասիրվել է 32 երկրի 2530 բուժհաստատություն։ Թուրքիայից այդ ցանկում ընդգրկվել է ընդհանուր առմամբ 32 հիվանդանոց, որոնցից 3-ը ներառվել են «Global Top 250»-ում։

«2026-ի աշխարհի լավագույն հիվանդանոցների» ցանկում համեմատաբար առաջատար դիրքում է Թուրքիայի «Քոչ» համալսարանական հիվանդանոցը, որը զբաղեցնում է 213-րդ տեղը, 234-րդ տեղում՝ «Հաջեթթեփե» հիվանդանոցն է, իսկ 248-րդ տեղում՝ «Անադոլու» առողջապահական կենտրոնը։

Նշվում է, որ Թուրքիայի հիվանդանոցները հասել են միջազգային չափանիշներին՝ տեխնոլոգիաների, հիվանդների գոհունակության ու բժշկական փորձի առումով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031