Թրամփը հայտնել է, թե Իրանում դպրոցին հարվածը «հասցրել է հենց Թեհրանը»
Քաղաքականություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ, իր կարծիքով, Իրանի հարավում աղջիկների տարրական դպրոցի գրոհի պատասխանատվությունը կարող է կրել ինքը՝ Թեհրանը։ Այս մասին նա ասել է ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Ելնելով այն բանից, ինչ ես տեսել եմ, կարծում եմ, որ դա արել է Իրանը»,- նշել է Թրամփը։
Լրագրողները նաև խնդրել են մեկնաբանել իրավիճակը Պենտագոնի՝ ԱՄՆ առաջնորդի կողքին գտնվող ղեկավար Փիթ Հեգսեթին։Նա պնդել է, որ «միայն Իրանն է հարվածներ հասցնում քաղաքացիականներին»։
Փետրվարի 28-ին Իրանի իշխանությունները հայտնել էին, որ աղջիկների տարրական դպրոցին հասցված հարվածը հարավային Մինաբ քաղաքում կատարել են ԱՄՆ-ը և Իսրայելը։ Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 165 մարդ, հիմնականում աշակերտուհիներ, ինչպես նաեւ ծնողներ եւ ուսուցիչներ։ Եվս 95 մարդ վիրավորվել է։



