Դեռահասությունը յուրօրինակ տարիքային դրսևորման փուլ է, որը հիմնականում կազմավորում է մարդու անձը, նրա հարմարումը սոցիալական կյանքի նորմերին, պահանջներին:
Յոթ տարեկանի ճգնաժամը բնութագրվում է որպես անցում՝ մանկության փուլից դեպի նախադպրոցական կամ կրտսեր դպրոցական տարիքային փուլ: Ես-ի ձևավորումից և հաղթահարումից հետո առաջանում է հասարակական նորմերի ընկալման, պահպանման, ընդունված կանոնների և վարքային նորմերի ընդունման փուլի կարգավորումը:
Ինչպես բոլոր տարիքային ճգնաժամերը, այնպես էլ երեք տարեկանի ճգնաժամն ունի ժամանակավոր և անցողիկ բնույթ, եթե կա համապատասխան վերաբերմունք և համբերատարություն: Եթե ծնողները կարողանան հասկանալ, թե ինչ դրդապատճառներ ունի այս տարիքում ճգնաժամի արտահայտումը, և այդ ընթացքում ինչպես է պետք վարվել երեխայի հետ, ապա տվյալ փուլն ավելի հանգիստ և հանդուրժողաբար կընդունվի: Ծնողը պետք է հասկանա, որ երեխայի […]
Պետք չէ քննարկել երեխայի արարքներն այլ մարդու ներկայությամբ, նույնիսկ, եթե այդ մարդը մյուս ծնողն է: Այն ամենը, ինչ վերաբերում է երեխայի խիստ անձնական վարքին, գործողություններին, նրա հուզական ապրմանը՝ քննարկումը չի խրախուսվում:
Հետամուսնալուծության ճգնաժամի ժամանակ անհատի ներքին ոչ ներդաշնակ լինելն իր ձեռագիրն է ունենում երեխայի անձնային ձևավորման մեջ, քանի որ երեխաները հիմնականում ընկալում են իրավիճակները, կողմնորոշվում են` ըստ մեծահասակի արձագանքի:
Ոչ լիարժեք ընտանիքում երեխաների դաստիարակման հարցը մոր կողմից առավել հստակ և շեշտված է լինում, քան լիարժեք ընտանեկան կառույցում: Դա հատկապես առավել արտահայտված է լինում, երբ ընտանիքի ոչ լիարժեքության պատճառն ամուսնալուծությունն է:
Յուրաքանչյուր գիտակից և բանիմաց ծնող, նման իրավիճակներից խուսափելու և շտկելու համար սեփական վարքն ու մոտեցումը տարբեր տարիքի երեխաների հետ, պետք է ինքն իրեն տա հետևյալ հարցերը.
Ժամանակակից աշխարհը, հեղեղված լինելով շաբլոն կերտված կերպարներով, հնարավորություն չի տալիս իր տեսակի մեջ առանձնահատուկ անհատին լինել իր բնությանը հավատարիմ:
Ծնող-դեռահաս փոխհարաբերությունները կրում են մշակութային և կենցաղային մի շարք առանձնահատկություններ, որոնք համապատասխանում են իրենց կրոնական և տեղային ձեռքբերումներին։ Բազմաթիվ ընտանիքներում դեռահասի հանդեպ վերաբերմունքը, պահանջները դեպի նա, խիստ տարբերվում են միմյանցից։ Այն համապատասխանում է ծնողների արժեքային համակարգին, նրանց` կյանքի հանդեպ ունեցած պատկերացումներին։
Ծնողները հաճախ են երեխայի հետ փոխհարաբերություններում ունենում խնդիրներ և դժվարություններ։ Ոմանք փորձում են պայքարել` օգտագործելով կանոնակարգության մեխանիզմը։ Որպեսզի հաղթեն երեխայի վարքային անկանոնությանը` ավելացնում են ճնշվածությունը և պատժելիությունը։
Կամակորությունների պատճառներից մեկն էլ կարող է լինել ծնողների տարիքը։ Երբ նրանք լույս աշխարհ են բերել փոքրիկին` իմանալով, որ երկրորդը չեն ունենալու, փորձում են ամեն բանով գոհացնել։
Յուրաքանչյուր մարդ, ապրելով սեփական պետության հովանու ներքո` ինքնաբերաբար դրսևորում է համապատասխան սոցիալական վարք։ Նա կարծես նավ լինի բաց ծովում, որն առանց ղեկի տրվում է ալիքների հոսքին։
Ծայրահեղ մոտեցումները ծնողի կողմից, անվանարկումներն առավել տագնապային են դարձնում երեխային, և հետագայում պարտվելու զգացողությունից երեխայի մոտ սկսում են հոգեբանական ոչ ադեկվատ արձագանքներ շրջապատի հանդեպ, մինչդեռ, նա առաջինն իրեն է վնասում։
Հազվադեպ, բայց անհրաժեշտ է թույլ տալ խախտել կանոնները։ Օրինակ, ուշ գիշերով դիտել հեռուստացույց կամ մեկ օր բացակայել դպրոցից։ Թող այդ բացառիկ հնարավորությունները երեխայի համար վերածվեն տոնի։
Ծնողները, հնարավորության դեպքում, հետևողական պետք է լինեն, որպեսզի երեխան շատ շփվի ընտանիքից դուրս միջավայրերում, սովորի խաղալիք տալ և վերցնել, օգնել և հրել, կռվել և հաշտվել։
Եսասիրությանն ի դեմ` գալիս է այլասիրությունը (ալտրուիզմը)։ Սա այն իրավիճակն է, երբ անհատը շրջապատի հետաքրքրությունները և պահանջները վեր է դասում սեփական հետաքրքրություններից և պահանջներից։
Օրինակ, օրվա մեջ կես ժամ ընթեցանությունն աստիճանաբար կվերածվի սովորության, և դուք արդեն օրն առանց ընթերցանության լիարժեք չեք համարի։ Այն կլինի օրվա հիմնական բաղադրիչներից։