Իսրայելական 11-րդ ալիքի պնդմամբ՝ Ադրբեջանն ամենամոտ ժամանակներս կներքաշվի Իրանի դեմ պատերազմի մեջ
Արևելագետ Կարինե Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Իսրայելական 11-րդ ալիքի պնդմամբ՝ Ադրբեջանն ամենամոտ ժամանակներս կներքաշվի Իրանի դեմ պատերազմի մեջ:
Պաշտոնական Բաքուն դեռևս նման հայտարարություններ չի արել, սակայն ակնհայտ է, որ լարվածությունը հասնում է եռման կետին, իսկ պատերազմի նախապատրաստությունն արդեն դարձել է իրականություն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար. «Մենք ձգտում ենք կանգնեցնել պատերազմը դիվանագիտական ջանքերի միջոցով։ Իրանի դեմ պատերազմը կհանգեցնի բացասական հետևանքների, և այդ հակամարտությունից ոչ ոք հաղթող դուրս չի գալիս: Ամերիկացի գործընկերս հավաստիացրել է ինձ, որ Վաշինգտոնը քուրդ զինյալներին մարտական գործողություններում ներգրավելու մտադրություն չունի»։




