Արցախը հայկական է․ սա չեմ համարում մեր հիմնական քարտեզը, Կաթողիկոսին հարգե՛ք․ նիկոլականները փորձում էին լռեցնել Փաշինյանին հակադրվող քաղաքացուն
Արթիկում, հակառակ Նիկոլ Փաշինյանին շրջապատած նրա համակիրների համառ ջանքերի, նրան կարողացավ մոտենալ մի քաղաքացի՝ նրան ուղղելով օրակարգային մարտահրավերների մասին հարցադրումներ:
Քաղաքացու և Փաշինյանի հարցուպատասխանը՝ ստորև.
-Պարո՛ն վարչապետ, դուք այսօր խաղաղության օրակարգը բերում եք և այսօր ձեր թեզերից մեկը այն է, որ Հայաստանն այլևս անկախ պետություն է և հակամարտության գոտում չի գտնվում, և որևիցե խնդիր չի առաջանում մեր սահմանագծում. մենք պայմանագիր ենք կնքել խաղաղության, այդպե՞ս է։
-Չէ՛, մենք պայմանագիրը նախաստորագրել ենք, խաղաղության հռչակագիր ենք ընդունել:
-Իսկ Դուք՝ որպես վարչապետ, ի պաշտոնե, երաշխավորել կարո՞ղ եք մեր երկրում, որ Ադրբեջանը, կամ Թուրքիան չի փորձի հակամարտություն ստեղծել։
-Դրա համար դիվանագիտություն կա, միջազգային հարաբերություններ կան, հասկանո՞ւմ եք. հակամարտության համար պետք է լինի հիմնավոր պատճառ:
Բա մենք ի՞նչի ենք ասում, որ մեր ռազմավարությունները պետք է հիմնված լինեն լեգիտիմության վրա, որովհետև մեր միջազգայնորեն ճանաչված տարածքների մեր լեգիտիմ իրավունքները պաշտպանելը, մեր պետական իրավունքն է ( և՛ մեր տարածքային ամբողջականությունը, և՛ մեր անվտանգությունը):
Բայց մենք մենք հիմա նախընտրական ծրագիրը մեր կհրապարակենք առաջիկայում, որտեղ մանրամասն նկարագրված է անվտանգության մասին մեր պատկերացումները։ Եվ անվտանգության մասին մեր պատկերացումները հենված են լեգիտիմության, փոխկապակցվածության, կանխատեսելիության վրա: Եվ, իհարկե, զինված ուժերն էլ ենք մենք զարգացնում, բայց մենք զինված ուժերը համարում ենք անվտանգության ռեզերվ, ոչ թե անվտանգության առաջին օղակ։ Դրա մասին բազմիցս խոսել ենք։
– Դուք՝ որպես վարչապետ, դուք ընդունո՞ւմ եք, որ Արցախը հայկական տարածք է եղել։
(Քաղաքացու այս հարցից հետո առաջ նետվեցին Փաշինյանի աջակիցները. Ինչ-որ ընկեր Սահակյան փորձեց իր մինիակցիայով ճնշել այս հարցադրումները):
– Մի րոպե, մի րոպե, մի րոպե սպասեք….,- իր աջակիցներին հանդարտեցրեց Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակեց,- Մենք Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է՝ Անկախ Հայաստանի տարածքը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքն է, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը՝ Խորհրդային Սոցիալիստական Ադրբեջանի տարածքն է, և հետևաբար, քանի որ Խորհրդային Միության ժամանակ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը եղել է Ադրբեջանի տարածքում, մենք ճանաչել ենք Ղարաբաղը, որպես Ադրբեջանի տարածք:
-Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային ժամանակահատվածում այլ քարտեզներ էլ է ունեցել։ Սա ես չեմ համարում մեր հիմնական քարտեզը։
-Դուք չեք համարում, դա ձեր խնդիրն է, մենք համարում ենք։
-Մի հարց ևս՝ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի նախագահ, և նաև գոյություն ունի Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրություն կա՞ այդպիսի օրենք, որ կարող եք նրան կարգել, չէ՞ որ նա նախարար չէ:
– Հայաստանի Հանրապետությունում պետությունից բարձր, ոչ մի բան չի կարող լինել, ոչ մի բան, ու կաթողիկոս չկա՝ Կտրիճ Ներսիսյան է:
-Կա:
-Քեզ համար կաթողիկ կարող է ձեզ համար չլինի, դուք հայ ազգը չեք ներկայացնում։ –Ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը:
Մանրամասները՝ տեսանյութում



