Հունաստանում 5.8 մագնիտուդի ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնում է, որ Հունաստանում տեղի է ունեցել 5.8 մագնիտուդով երկրաշարժ։
Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 03:32-ին (երևանի ժամանակով ժամը 07:32) Լարիսա քաղաքից 155 կիլոմետր արևմուտք, որը մոտ 144,000 բնակչություն ունեցող քաղաք է։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հինգ կիլոմետր խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։



