Հին արևելյան իմաստնությունն ասում է. «Մինչև 5 տարեկանը քո երեխային վերաբերվիր՝ որպես տիրակալի, հարգանքով, 5-15 տարեկանում՝ որպես զինվորի՝ հստակ սահմանելով շրջանակներ, ռեժիմ ու կանոններ, իսկ սկսած 15 տարեկանից՝ միայն որպես քո ընկերոջ, ինչպես քեզ հավասարին»։
Հաճախ ծնողները բախվում են այն խնդրի հետ, երբ ինչ-որ պահի երեխան բացարձակապես անվերահսկելի ու չլսող է դառնում։ Դուք նրան և բացատրում եք, որ այդպես պահել չի կարելի, և ձայնն եք բարձրացնում նրա վրա, բայց անօգուտ։
Եթե հավատանք հեքիաթներին կամ պատմության դասագրքերին, ապա արքայական ընտանիքներում ծնված երեխաները քնում են մետաքսյա բարձերի վրա, ուտում ոսկե սպասքից ու օրերով զվարճանում են, ինչպես կարողանում են:
Մարդու կյանքում շատ կարևոր գործոններից է նրա անվտանգությունը: Բնական է, եթե ծնողները երեխայի կողքին են, նրան ոչ ոք չի համարձակվի նեղացնել, բայց ինչ անել, եթե երեխան միայնակ է դպրոց գնում կամ հաճախում որևէ խմբակի պարապմունքների դասերից հետո, կամ էլ պարզապես տանը միայնակ է:
Ֆրանսիացի հոգեվերլուծաբան, մանկաբույժ, ֆրանսիական հոգեվերլուծության և մասնավորապես մանկական հոգեվերլուծական մտքի անկյունաքարային դեմքերից մեկն է Ֆրանսուազա Դոլտոն:
Ցավոք, մեզ ամեն ինչ սովորեցնում են, բացի լավ ծնողներ դառնալուց: Հենց այդ պատճառով էլ սերնդեսերունդ շատ մայրիկներ ու հայրիկներ իրենց երեխաներին սխալ են դաստիարակում, իսկ հետո զարմանում են, թե ինչ դուրս եկավ նրանցից:
Ընդամենը 4 մանկավարժ են հեղափոխություն կատարել 20-րդ դարի մանկավարժական դաստիարակության մեջ: Դրանք էին ամերիկացի Ջոն Դյուին, գերմանացի Գեորգ Կերշենշտեյները, իտալուհի Մարիա Մոնթեսորին ու ռուս Անտոն Մակարենկոն:
Իտալացի դերասանուհի, 52-ամյա Մոնիկա Բելուչչին սկսել է դեռևս տասներեք տարեկան հասակում` նկարահանվելով մի քանի ֆոտոշարքերում: 23 տարեկանում նա արդեն լուրջ հաջողությունների էր հասել մոդելային կարիերայում:
Թե՛ երեխաների, թե՛ մեծերի առողջությունը մեծապես կախված է ընտանիքի հոգեբանական կլիմայից: Հայտնի բժիշկ-մանկաբույժ Ե.Օ. Կոմարովսկին պատմում է այն մասին, թե ինչպես տան մթնոլորտը բարենպաստ դարձնել ընտանիքի բոլոր անդամների համար:
Պետք չէ երեխաներին մինչև դպրոց գնալը որևէ բանով ծանրաբեռնել: Ոչ մի շախմատ, օտար լեզուներ և այլ ինտելեկտուալ զարգացում: Մինչև 6-7 տարեկանը երեխայի ուղեղը ֆիզիոլոգիապես պատրաստ չէ ընդունել ինֆորմացիայի մեծ ծավալներ:
Երեխայի զարգացման կարևոր տարիքային փուլերից մեկը նրա կյանքի առաջին տարիներն են՝ մինչև երկու տարեկան։ Երեք տարեկանից արդեն սկսում է այլ ճգնաժամային փուլ, երբ երեխան սկսում է գիտակցել իր լինելիությունը՝ որպես անձ, իր Ես-ը՝ որպես առանձին Ես, և, հետևաբար, դրսևորում է ինքնուրույնություն։
«Երեխաների խնդիրները տանն են սկսվում ու կարող են հենց այնտեղ էլ լուծվել: Ծնողները պետք է հասկանան, որ միայն իրենցից է կախված, թե իրենց երեխաներն ինչպիսին կդառնան ապագայում:
Խաղահրապարակներում շատ հաճախ կհանդիպեք ծնողների, ովքեր շատ մտահոգ կերպով հարցնում են մյուս մայրիկներին նրանց երեխայի տարիքը և մի քանի հարցեր հղում՝ կապված երեխայի տարիքին համապատասխան գործունեության հետ։
Մի սկսեք երեխային կրթել չափազանց վաղ տարիքից: Երեխաների համար շատ կարևոր է ժամանակին սովորել սկսելը: Ժամանակակից երեխայի գլխավոր խնդիրը փառասեր ծնողներն են:
Մինչև 4 տարեկանը ապագա անհատականության հիմքն է դրվում: Հենց այդ պատճառով էլ շատ կարևոր է երեխաներին սովորեցնել անել հետևյալ 13 բաները, քանի դեռ շատ ուշ չէ:
Երկու օր առաջ, երբ հերթական մանագիտական վերապատրաստման դասընթացին էի մասնակցում, մենք քննարկում էինք արտ-թերապիայի մի գործիք, որն աշխատում էր մարդու երազների հետ։
Ի՞նչ է խոսքը. այն բանական մարդու սոցիալականացման ամենակարևոր ձեռքբերումն է: Խոսքը տալիս է հասկացվածություն, մեկնաբանություն, լսելիություն, արտահայտվածություն, տեղեկատվության փոխանցում, մտածողություն, դատողություն և, վերջապես, լինելիության բարձրաձայնում:
«Դաստիարակում» բառն իմ կողմից ընկալվում է որպես որոշակի՝ արդեն հստակ տարանջատվող ճիշտ կամ սխալ նորմերին վարժեցում: Մի տեսակ ոչ բանական և անմարդկային սկիզբ կա այս ամենի մեջ:
Դուք երբևէ ստիպված եղե՞լ եք երեխաներին ուժով կտրել սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի էկրաններից, և արդյո՞ք դա վեճով չի ավարտվել:
Լինում են դեպքեր, երբ հանդիպում ես մարդկանց մի տեսակի, որոնք անընդհատ, ամեն ինչում մեղադրում են շրջապատին։ Մի գեղեցիկ օր այդ մեղադրանքը նաև քեզ է ուղղվում՝ ուղղակի թե անուղղակի կերպով։
Խաղը զարգացնում է երեխայի սոցիալական հարմարումը, նորմերի ու առօրյա գործընթացների յուրացումը: Երեխայի խաղի բաղադրիչները՝ խաղալիքները, լինում են բազմաբովանդակ և ներկայացնում են իրական կյանքի խաղարկային մոդելներ:
Երեխայի ներդաշնակ, առողջ հոգեբանական զարգացման, ինչպես նաև սոցիալական հարմարվողականության և երջանկության ապահովման ամենակարևոր գործոնը երեխայի կյանքում ծնողի անմիջական ներկայությունն է։
Երեխայի էության ձևավորման միակ «մեղավորները» ծնողներն են։ Իմ հոդվածներում բազմիցս շեշտել եմ երեխայի զարգացման մեջ ծնողի կարևորության և գլխավոր դերակատարության մասին։
Յուրաքանչյուր ծնող բախված կլինի մի խնդրի, որն արտահայտվում է երեխայի վարքային և հոգեբանական փոփոխությամբ՝ կապված դպրոցի պարտականությունների հետ։
Ծնող լինելը յուրաքանչյուրիս և՛ առաքելությունն է, և՛ երջանկությունը։ Սակայն այն իրականում ամենաբարդ պատասխանատվություն կրող սոցիալական դերն է, որը կարող է ունենալ մի շարք հետևանքներ (բացասական, դրական)` մարդկային որակի դաստիարակման հարցում։
Այս երևույթը հաճախ հանդես է գալիս ոչ ճիշտ կառուցվածքով, քանի որ մարդը, լինելով սոցիալական էակ և կարևորելով դիմացինի գնահատանքն իր տեսակի հանդեպ, չի կարող գոյություն ունենալ առանց ուշադրության և կարևորվելու։
Իրական թույլտվությունը հասարակ կարելին է: Էրիկ Բեռնը սցենարային ծրագրավորման հայտնի սկզբունքի և խաղերի թեորիայի հեղինակն է: Դրանց հիմքում ընկած է տրանսակտային վերլուծությունը, որն այժմ ուսումնասիրում են ողջ աշխարհում:
Երեխաներն աշխարհը, կյանքը, մարդկանց ընկալում են այնպիսին, ինչպիսին նրանք կան: Հետևաբար՝ երեխայի հետ ընկերության մասին խոսելիս պետք է օգտագործել հասարակ և հասկանալի բառեր:
Որպես կանոն՝ երեխան վախենում է քնել, քանի որ լռության և դադարի մեջ արթնանում են տագնապն ու անհանգստությունը, որոնք կապված են ինչ-որ իրադարձությունների և ապրումների հետ, որոնք երեխան չի նկատում՝ ցերեկային լեցուն առօրյա ունենալու պատճառով:
Երբ մենք ծնվում ենք, մենք ազատ ենք: Մեզ ոչ ոք ու ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար: Երեխան ինքն իր հետ շատ լավ է զգում իրեն: Բայց հետո մենք սկսում ենք մեծանալ: Մանկությունը մարդու կյանքի ամենանշանակալից շրջանն է: Մեզ հետ այդ շրջանում տեղի ունեցող բոլոր իրադարձություններն իրենց դրոշմն են դնում մեր հետագա ողջ կյանքի վրա: