
Ովքեր են ներկա եղել Գաբրիել Սարգսյանի հարսանիքին. մամուլ

«Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել շախմատի աշխարհի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանի հարսանյաց արարողությունը, որը շարունակվել է «Օջախում»»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու շարունակում.
«Քավորը եղել է Սերժ Սարգսյանը, մասնակցել են շախմատիստի հարազատները, ընկերները: Սպորտի ոլորտի այլ ներկայացուցիչներ՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի նախարար Յուրի Վարդանյանը, ներկա չեն եղել:
Պսակադրության կարգը կատարել է Նավասարդ Կճոյանը, ով նաև նախօրեին Մանվել Բադեյանի աղջկա հարսանիքին է ներկա եղել՝ «Փարավոնում»: Նախարարներից մասնակցել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով մտերիմ է շախմատիստի հետ»:
Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:
Լուսանարը՝ bravo.am-ի: