
Արմավիրի մարզպետը՝ ծառերը կտրելու խորհրդի մասին. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից երեկ հետաքրքրվեցինք՝ հետևողական եղե՞լ է, որ արմավիրցիները կտրեն ծիրանի ծառերը, որպեսզի մթերման հետ կապված այլևս խնդիրներ չառաջանան:
«Ես չեմ ասել՝ ծառերը կտրեք, ես ասել եմ՝ ուրիշ բան էլ աճեցրեք, որ մթերման հետ կապված խնդիրներ չառաջանան: Ծառ կտրելու մասին ընդհանրապես խոսք չի եղել: Իմ խոսքը խեղաթյուրել են: Ես ասել եմ, որ ծիրանի մթերման համար անթույլատրելի է ճանապարհ փակել և նման ձևով մոտենալ»,- ասաց Ղահրամանյանը:
Հիշեցնենք, որ օրերս, ծիրանի բերքի մթերման հետ կապված, արմավիրցիները փակել էին ճանապարհը` պահանջելով պետության աջակցությունը: Իսկ մարզպետն արմավիրցիներին «խորհուրդ» էր տվել. ««Դրուժբեքն» առեք, ձեր ծառերը կտրեք, որ ճանապարհներն էլ չփակեք, գաք ստեղ կանգնեք»»: