
ԲՀԿ-ական պատասխան. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ սխալ է Եվրամիությունն ու Եվրասիական միությունն իրար հակադրելը: Երեկ «Ժամանակը» նրանից հետաքրքրվեց՝ ինչպես է նման տեսակետ հայտնում, երբ հենց ԵՄ-ն ասում է, որ դրանք անհամատեղելի են:
«Ես բազմաթիվ միջազգային ձևաչափերում միշտ հայտնել եմ իմ զարմանքը, թե որևէ միջպետական միավորում ի՞նչ պատճառով է իրեն իրավունք վերապահում սահմանափակել ՀՀ ենթադրյալ միջպետական հարաբերությունները, երկրորդ՝ հիմնավորումներն ինձ համար առնվազն բավարար չեն: Համենայնդեպս, Եվրասիական ինտեգրացիոն պրոեկտին մասնակցությունն ինձ անձամբ, որպես հայաստանյան կողմի պատվիրակի, որևէ կերպ չի ցուցադրել որևէ հակասություն, հակադրում, խնդիր և պրոբլեմ Եվրասիական կողմերի հետ»»: