
Էս անգամ էլ փուստ անցավ. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում համառորեն պնդում էին, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հրաժարական է տվել: Ողջ օրը նա անհասանելի էր, հեռախոսազանգերին չէր պատասխանում նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Պարզվեց, որ վերջինս ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հրավերով, ՀՀ էլիտար պատվիրակության կազմում, հայոց գեներալիտետի` «Մանվել&Սեյրան» անբաժանելի ընկերակցությամբ, մեկնել է Ղարաբաղ` մասնակցելու Մարտակերտի օրվա տոնակատարություններին, քանի որ Լոռու մարզն ու Մարտակերտը «եղբայր» մարզեր են (ասացին՝ կգրեք ոչ թե «քույր», այլ` «եղբայր»):
Սամվել Դարբինյանին տեսնողներն էլ ասացին, որ «առավոտյան ձեռները ջեբը դրած, շվշվացնելով գնում էր, տրամադրությունը հեչ հրաժարական տվածի չէր»»:
Շարունակությունը՝ «Հրապարակի» այսօրվա համարում: