Գուրգեն Եղիազարյանը լքել է ավանդական կուսակցությունը. մամուլ
««Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը դուրս է եկել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունից (ՍԴՀԿ): Ավելին, Եղիազարյանը տևական ժամանակ է, ինչ փաստացի որևէ առնչություն չունի կուսակցության հետ:
Երեկ «Ժողովուրդին» չհաջողվեց պարզել, թե ինչու է նա լքել կուսակցությունը, քանի որ հեռախոսազանգերին չէր պատասխանում: Նշենք, որ ԱԱԾ նախկին փոխնախարարը ՍԴՀԿ անդամ դարձավ համաժողովրդկան շարժման ծաղկուն շրջանում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը միանալը համարվում էր պատվի հարց: Եվ շատ մարդ-կուսակցություններ կայացան հենց այդ շարժման շնորհիվ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հիշեցնում, որ ավանդական կուսակցության՝ ՍԴՀԿ-ի շուրջ մթնոլորտը թեժացավ այն օրվանից, երբ ՍԴՀԿ ղեկավար, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ընկեր Սեդրակ Աճեմյանի կողմնակիցները դատարանի միջոցով փորձեցին կուսակցության ատենապետ ճանաչված Լյուդմիլա Սարգսյանից պահանջել վերադարձնել կուսակցության փաստաթղթերը, դրոշը, կնիքն ու արխիվը:
Շարունակությունը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում: